Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի պես հիվանդության. ԱՆ
Պատվաստումների արդյունքում COVID-19-ը կարող է վերածվել սովորական գրիպի պես հիվանդության:
Համավարակի սկզբից՝ ավելի քան 20 ամիս անց, մարդիկ ստիպված են փոխել իրենց վերաբերմունքը մի հիվանդության մասին, որը ժամանակին՝ հանրային առողջապահության մասնագետների կարծիքով, հաղթահարելի վարակ էր:
Ամբողջ աշխարհում կարանտինը վերածվեց երկարատև ու մաշեցնող մի ընթացքի: Սուր վարակիչ «Դելտա» շտամի հետևանքով` COVID-19-ը դարձել է մի հիվանդություն, որից գործնականում հնարավոր չէ ազատվել: Կորոնավիրուսի նոր բռնկումներ են գրանցվում նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսին Ավստրալիան է, որը հայտնի է COVID-19-ի կանխարգելմանն ուղղված իր համառ պայքարով: