ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մեկ զինծառայող մահացել է, եւս մեկը վիրավոր է: Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:
Վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ: