Այսօր՝ 29 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայում ...

Վերջին երկու տարվա ընթացքում ողջ հայ ժողովուրդը անցավ ծանր արհավիրքների միջով ու ունեցանք մեծ կորուստներ: Սակայն պետք է ասեմ, որ, ուսումնասիրոլով մեր բազմադարյա պատմությունը, կարծում եմ մենք ավելի ծանր էջեր ենք ունեցել և մշտապես հաղթահարել ենք: Ոչ թե պետք է անընդհատ մտածել՝ ինչպես զենքի ուժով հաղթահարել խնդիրները, այլ չմոռանանք նաև մշակույթի ազդեցության մասին: Ես կողմնակից եմ մշակութային հաղթանակներին: Ցավոք, վերջին շրջանում յուրաքանչյուր կրթօջախ ապրեց հետընթաց: Հիմա հաղթահարում ենք, հաղթահարելու ենք բազմապիսի արգելքներ: Եվ թող ոչ ոք չկասկածի, որ մենք հնարամիտ, խելացի ազգ ենք և ունենք հզոր մշակույթ: Պարարվեստը լրջագույն ուղղություններից մեկն է, և մենք պարտավոր ենք թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ Հայաստանից դուրս քարոզել պարը, ազգայինը, ժողովրդականը: Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայում ներկայացված են հիմնական երկու պարային ժանրեր՝ հայկական և դասական, իսկ համերգային ծրագրերի ընթացքում անդրադառնում ենք նաև տարբեր ազգերի պարերին:

Մեր ռուսաստանյան մասնաճյուղերը այս տարի բավական ակտիվ սկսեցին աշխատել: Ժամանակի հրամայականն էր արդեն Հայաստանում ունենալ կենտրոնական մասնաճյուղ: Շատ վաղուց էր պլանավորվում ունենալ ավելի մեծ, ընդարձակ, բարվոք պայմաններով մասնաճյուղ , և մենք բացեցինք այն: Այսօր ներկայանում ենք 3 մասնաճյուղերով ՝ Մալաթիա համայնքում, Արտաշատում և Երևանի կենտրոնական ՝ Տիգրան Մեծ 18: Այսօր և՛ ծնողները, և՛ երեխաները պահանջատեր են, ինչպես և մենք պահանջատեր ենք ներսում՝ պարուսույցներից, աշխատանքի կազմակերպումից սկսած կարևորում ենք սաների գեղագիտական դաստիարակությունը: Ցանկացած գործունեության մեջ հասարակությունը մասնագիտացել է. շատ լավ է հասկանում՝ ում վստահել, ում՝ոչ: Իսկ մենք ապահովում ենք ամենը, ինչը կօգնի բացահայտել նոր տաղանդներ:  Դա մեր նպատակն է: Երևանի կենտրոնական մասնաճյուղում երեք տարիքային խումբ ունենք: Կրտսեր դասարանները 2 են՝ 3-7 տարեկաններ, 8-13 տարեկան՝ միջին խումբն է, և 13-ից բարձր մենք լրացնում ենք ավագ խմբերը: Նշենք, որ ավագ խմբից մասնակիցներ հետո դառնում են մեր հիմնական կազմի անդամները:

Շատ բուռն համերգային ընթացք է ապրում մեր գործունեությունը հիմա մոսկովյան և մերձմոսկովյան քաղաքներում: Այս պահին պատրաստվում ենք կրեմլյան երկու համերգներին՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին և Հարութ Փամբուկչյանի 70-ամյակին նվիրված համերգներին: Այսպիսի մեծամասշտաբ համերգները ամենամյա բնույթ են կրում և շարունակական են: Այնուհետև դեկտեմբերին, կրկին Մոսկվայում ներկայանալու ենք մեծ մենահամերգով մեր բոլոր մասնաճյուղերի սաներով ներգրավված, իսկ փետրվարին՝ Երևանում կանցկացնենք Հայաստանյան մասնաճյուղերի սաների մենահամերգը:

Հպարտությամբ ասեմ, որ մեր հաջողության գրավականը անսահման սերն է կոլեկտիվի ներսում և թիմային աշխատանքը: Շատ կարևոր է, որ մեկը մյուսի նկատմամբ հոգտարություն դրսևորի, խնամք, կարեկցանք, սեր և հարգանք  ցուցաբերի: Փորձից ելնելով հավաստում եմ, որ մերոնք տիրապետում են այդ հատկանիշներին:  Ամեն տարի համալրումներ ունենում ենք, բայց քիչ են լինում մարդիկ, ովքեր չեն կարողանում մեր ռիթմով առաջ գնալ: Մեծ ընտանիքի բանաձևը առաջնորդում է մեզ: Արվեստի մեջ մեր մեծ ու հաջողված շրջագայության համար շնորհակալ ենք բոլորս: Երբ անսահման սիրում ես քո գործը, ապա ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ:

37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք է Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել Տարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան 20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի