Կութ գյուղում տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ են հնչել
«Այս պահին Գեղամասար համայնքի սահմանում հանգիստ վիճակ է, սակայն երկու օր առաջ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կրակոցներ են հնչել»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Կրակոցները դարձել են մշտական, բարեբախտաբար վնասներ չեն եղել: Կրակոցները հնչել են տարբեր տրամաչափի զենքերից»,- նշեց նա: