Այսօր՝ 18 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սյունիքը չի կոտրվում փաշինյանական ճնշումներից

Անազատության մեջ գտնվող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ առաջադրել է իր թեկնածությունը հոկտեմբերի 17-ին նախանշված Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում։

«Ընտրություններին առաջադրվում եմ իմ և թիմակիցներիս ստեղծած «Առուշ Առուշանյան» դաշինքով, որի հիմքում ընկած են արդարության ու ազատության սկզբունքները, ազգային պետական շահն ու ներազգային համերաշխության հաստատումը, ինչի շնորհիվ համայնքի ներսում կկարողանանք միասին հաստատել կայուն խաղաղություն ու համերաշխություն, ստեղծել Գորիսի համար զարգացման իրական պայմաններ ու հեռանկարներ»,– ասված է Առուշանյանի հայտարարության մեջ։

Նա նաև նշում է, որ գնում է ընտրության, քանի որ սկսած գործը կիսատ թողնել չի կարող։ Պատերազմից հետո ընկած ողջ այս ընթացքում, հետապնդելով Սյունիքի մարզի համայնքապետերին, Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր այդպես կոտրել դիմադրությունը Սյունիքում և իրականացնել իր ազգադավ ծրագիրը, մասնավորապես, Սյունիքի տարածքով Ադրբեջանին և Թուրքիային միջանցք տրամադրելու մասով։ Ըստ էության, Առուշ Առուշանյանի հայտարարությունը և մասնակցությունը համայնքապետի ընտրություններին փաստում է, որ ընդդիմադիրները բոլորովին էլ չեն կոտրվել իշխանության հետապնդումներից և մտադիր են մինչև վերջ շարունակել իրենց պայքարը։ Ցուցակը գլխավորելու է Առուշ Առուշանյանը, ամենայն հավանականության ցուցակում կլինեն նաև առաջին տեղակալ Մենուա Հովսեփյանը, փողքաղաքապետ Իրինա Յոլյանը, «Առուշ Առուշանյան» դաշինքի այլ մասնակիցներ։

Իհարկե հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին ընդդիմությունը այնքան էլ լավ ներկայացված չէ, ինչը առաջին հերթին հենց նույն ընդդիմության խնդիրն է։ «Հայաստան» դաշինքը, ըստ ամենայնի, անհրաժեշտ չի համարել մասնակցել տեղերում ընտրություններին։ Սակայն նույնիսկ Գորիս քաղաքում ընդդիմության հաղթանակը լրջագույն հարված է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որը ստիպված պետք է լինի հաշվի նստել բնակչության ցանկությունների հետ։ Այսօր ադրբեջանցիների հետ մեն-մենակ դեմ-հանդիման մնացած Որոտանի ճանապարհին նվաստացումների ենթարկվող սյունեցիները ունեն միայն մեկ փրկության ճանապարհ, այն է հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում իրենց քվեն տալ ընդդիմության ներկայացուցիչներին, որպեսզի իշխանությունը ստիպված լինի հաշվի նստել նաև ժողովրդի կարծիքի հետ, այլապես Սյունիքի գլխին կկախվի լուրջ մի խնդիր՝ գոյապահպանական խնդիրը։

Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ «Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել