Այսօր՝ 29 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Քթի ադենոիդ, նշիկաբորբ, թեք միջնապատ․ «Արամյանց» ԲԿ-ում կօգնեն Ձեր երեխային արագ և անվճար

«Արամյանց» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը առաջարկում է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների քթի, կոկորդի, ականջի պաթոլոգիաների կոնսերվատիվ ու վիրահատական  բարձրակարգ բուժում:  Մանկական պետպատվերի շրջանակում բաժանմունքի ղեկավար Գայանե Ռոբերտի Արզումանյանի գլխավորությամբ իրականացվում են 4-18 տարեկան երեխաների տոնզիլէկտոմիաներ, ադենոտոմիաներ, քթի միջնապատի շտկում, խեցիների վիրահատություններ: Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները և ե՞րբ դիմեն ԼՕՌ մասնագետի պարզաբանում է ԼՕՌ վիրաբույժ Գայանե Արզումանյանը։

-Տոնզիլիտը կամ նշաբորբը բավական տարածված խնդիր է նախադպրոցական տարիքում և հաճախ որպես բուժում առաջարկվում է նշիկների վիրահատական հեռացումը։ Որքանո՞վ է այդ մոտեցումը ճիշտ և արդիական։

-Մեր օրերում տոնզիլէկտոմիայի կամ քմային նշիկների հեռացման դիմում են ծայրահեղ դեպքերում, հիմնականում նախընտրում են կոնսերվատիվ բուժել։ Բայց եթե երեխան տարվա մեջ 4 –ից ավելի անգամ հիվանդանում է թարախային անգինայով, եթե լինում են հաճախակի հոդացավեր, սկսում են տուժել այլ օրգան-համակարգեր, ապա մենք առաջարկում ենք վիրահատություն։ Մեր կենտրոնում նույնպես այդ վիրահատությունը կատարվում է պետպատվերի շրջանակում անվճար։ 

-Իսկ որո՞նք են ադենոիդի ախտանշանները, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները։

- Հիմնական ախտանշանը քթային դժվարացած շնչառությունն է, որը անհնար է չնկատել, հատկապես երեխայի քնած ժամանակ: Իսկ եթե շնչառությունը երկար ժամանակ է խանգարված մնում, օրգանիզմում արյունը բավարար չափով չի հագենում թթվածնով, ինչն էլ ազդում է գլխուղեղի և մյուս օրգանների աշխատանքի վրա, երեխան թույլ է լինում, գունատ, բերանը կիսաբաց, խոսքը՝ քթի մեջ, շուտ է հոգնում, վատ ախորժակ է ունենում, լսողության իջեցում է զարգանում: Բացի այդ լինում են հաճախակի ռինիտներ, միջին ականջաբորբ, ատամնաշարի ու ծնոտի պաթոլոգիաներ։  Անտեսել այս ախտանշանը կամ ԼՕՌ բժշկի այցը հետաձգել չի կարելի։ Ֆիբրոսկոպով հետազոտելով երեխայի քթի խոռոչը՝ մենք պարզում ենք ադենոիդային վեգետացիայի (քթի միս) աստիճանը, որի հիման վրա էլ պլանավորում ենք բուժման հետագա ընթացքը՝ կոնսերվատիվ կամ վիրահատական: Եթե ադենոիդը 1-ին և 2-րդ աստիճանի է, բժիշկը նշանակվում է կոնսերվատիվ բուժում, ինչի արդյունքում ադենոիդը հետ է զարգանում: Բայց պատահում է, որ փոքր չափսի ադենոիդը ազդում է երեխայի լսողության վրա, այդ դեպքում վիրաբույժը կարող է որոշել հեռացնել այն՝ լսողական խանգարումները կանխելու համար: 3-րդ աստիճանի ադեոնիդի դեպքում կատարվում է ադենոտոմիա՝ առանց հետվիրահատական բարդությունների: Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Պացիենտը հիվադանոցում մնում է 1 օր:

-Ձեր բաժանմունքը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ իրականացվում են երեխաների քթի միջնապատի ուղղում վաղ տարիքում ո՞ր տարիքում  է թույլ տրվում դիմել այդ միջամտությունը կատարելու համար։

- Ժամանակակից միջազգային բժշկական ուղեցույցներով միջնապատի թեքությունը կարելի է շտկել 14 տարեկանից։ Մենք այդ միջամտությունն իրականացնելու բավական մեծ ու դրական փորձ ունենք։ Այնպես որ, այսօր երեխայի միջնապատի թեքությունը շտկելու համար այլևս պետք չէ սպասել 18 տարեկանը լրանալուն: Գիտենք, որ սպասելու ընթացքում երեխայի մոտ կարող են միջնապատի թեքությամբ առաջացող դժվարացած շնչառությամբ պայմանավորված տարբեր առողջական խնդիրներ ի հայտ գան:  Կանխել դրանք պետք է հնարավորինս շուտ և մեր բաժանմունքը այդ հնարավորությունը տալիս է՝ ի դեպ կրկին օգտվելով պետպատվերի հնարավորությունից:

-Որո՞նք են «Արամյանց» ԲԿ Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի առավելությունները։

-Բաժանմունքը վերազինված է   նոր գործիքակազմով, կիրառվում են էնդոսկոպներ՝ առավել թիրախային, ճշգրիտ ու արդյունավետ վիրահատական միջամտություններ կատարելու համար: Բաժանմունքում պետպատվերի շրջանակում իրականացվում է 4-18 տարեկան երեխաների տոնզիլէկտոմիա, ադենոտոմիա, քթի միջնապատի թեքվածության շտկում 14 տարեկանից։ Իհարկե կատարվում է նաև մեծահասակների քիթ-կոկորդ-ականջ տարբեր պաթոլոգիաների կոնսերվատիվ ու վիրահատական բուժում։  Հետվիրահատական բուժումը պացիենտները ստանում են անհատական հիվանդասենյակներում: Բաժանմունքն իր աշխատանքը կազմակերպում է այնպես, որ մեր պացիենտները կարողանան առանց հերթերի, ժամանակին ստանան իրենց անհրաժեշտ բժշկական աջակցությունը պրոֆեսիոնալ բարձր մակարդակում: Հետվիրահատական շրջանն էլ այստեղ անցկացնեն մաքսիմալ հարմարավետ պայմաններում և բաժանմունքից հեռանան հիրավի գոհ ու վստահ, որ ստացել են լավագույն բժշկական աջակցությունը:

37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք է Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել Տարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան 20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի