Թշնամին փորձելու է «տեղեկատվական գրոհներ» անցկացնել մեր տեղեկատվական տարածքում. զգուշացում
«Հանուն հայ զինվորի» ՀԿ ն ախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընկերներ, այս օրերին, հասկանալի պատճառներով, մեր թշնամիները փորձելու են «տեղեկատվական գրոհներ» անցկացնել մեր տեղեկատվական տարածքում, այդ թվում նաև իհարկե մեծ չափաբաժնով իր տեղն է ունենալու տվյալ պահին առաջնագծում տիրող իրավիճակի մասին սուտ կամ ճշմարտանման տեղեկություններով դաշտը լցնելը։
Եղեք ուշադիր և զգոն, ստուգեք ցանկացած տեղեկություն հատկապես սահմանի վիճակի մասին, հետո նոր միայն փորձեք տարածել այն և բերել մեր հայկական տեղեկատվական տիրույթ։ Արդեն իսկ կան ասվածի առաջին փորձերը»։