Մենք ունեցել ենք արդեն մեկ հանդիպում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս պատրաստ լինի դրան:
«Ես պատրաստ եմ հանդիպել և արդեն հայտնել եմ իմ դիրքորոշումը: Եթե հայկական կողմը պատրաստ է, ես՝ նույնպես: Մենք ունեցել ենք մեկ հանդիպում, որը տեղի է ունեցել այս տարվա սկզբին եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Ես պատրաստ եմ բանակցել պարոն Փաշինյանի հետ ցանկացած պահի, երբ նա պատրաստ լինի: Այսպիսով, ես բաց եմ քննարկումների համար և կարծում եմ, որ սա կարող է լինել լավ ցուցանիշ, որ պատերազմն ավարտված է, և այս էջը շրջված է»,- հայտնել է Ալիևն իսպանական EFE լրատվական գործակալությանը: