Այսօր՝ 18 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Դավադրություն Հայաստանի շուրջ․ Սերժ Սարգսյանն ահազանգում է

Հայաստանում ընթացող իրադարձությունների վերաբերյալ արտաքին խաղացողների վարքը վկայում է, որ Հայաստանի շուրջ դավադրություն է նյութվում։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ծաղկաձորում ՀՀԿ-ականների հետ հանդիպմանն արձանագրել է, թե արտաքին խաղացողների մոտ ի սպառ բացակայում է անգամ փոքր-ինչ օբյեկտիվ վերաբերմունքն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունենում այսօր Հայաստանում։

«Եթե այդպիսի վերաբերմունք լիներ միայն այն բանի համար, որ Հայաստանում քրեականացնեին վիրավորանքը, իսկ իրականում իշխանությունների նկատմամբ կոշտ քննադատությունը, ապա բազմաթիվ միջազգային կառույցներ, սկսած՝ Եվրախորհրդից, պետք է անհապաղ արձագանքեին տեղի ունեցողին և ցույց տային իրենց վերաբերմունքը: Ես չեմ խոսում պատգամավորների ձերբակալությունների մասին առանց խորհրդարանի համաձայնության, դատական համակարգն ամբողջովին ենթարկացնելու մասին: Եթե մենք անեինք նրանց կատարածի 10 տոկոսը, ապա կստանայինք 10 դիմում այդ առնչությամբ»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ լռությունը խոսում է այն մասին, որ նրանք դեռևս համբերատար սպասում են՝ կկատարվե՞ն արդյոք նրանց սպասումները, թե ոչ:

«Սակայն մենք չունենք այդքան ժամանակ սպասելու համար: Որովհետև ժամանակն աշխատում է մեր դեմ»,-ասել է Սարգսյանը:

Խոսելով ընդդիմության մասին՝ երրորդ նախագահը նկատել է, թե Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը իրենց առջև միայն մեկ նպատակ դնեն` իշխանափոխություն:

«Այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության: Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել, անկեղծ եմ ասում: Միգուցե սա ոգևորիչ չի մեր հատկապես երիտասարդ կուսակցականների համար, բայց մեր երկրի շահը սրանից է բխում»,- ահազանգում է երրորդ նախագահը։

Մհեր Իսպիրյան

Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան տարեդարձը Հավատացած ենք՝ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք ունեն. ամերիկացի սենատորները՝ Բաքվում Կրեմլը դեռ ոչ մի նախաձեռնություն չի ստացել Փարիզից․ Պեսկով -7․ տեղումներ են սպասվում Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ «Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը