Ասել եւ ասում եմ՝ նախկին երեք վարչակարգերն Եռատոնի և Հաղթանակի սիմվոլներ են,իսկ սրանք՝ կապիտուլյացիայի ու էրատո ջոկատի. Շարմազանով
Էդուարդ Շարմազանով ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հայաստանի ու Արցախի անվտանգության աղետալի վիճակն արդյունք է բանակցությունները «սեփական կետից» սկսելու,թշնամուն «կառուցողական» համարելու,ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջնագրերով խոսելու ու հայանպաստ բանակցային ժառանգությունը մսխելու ։
Այսքանից հետո ազգային աղետի գլխավոր մեղավորը լկտիաբար խաբում է,թե Արցախի կարգավիճակի հարց նախկինում չի քննարկվե՞լ։
Կապիտուլյանտի նման անհեթեթությանն արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն ՝ համանախագահ Պոպովի շուրթերով ու նշել,որ թե միջանկյալ, եւ թե հանրաքվեի /վերջնական կարգավիճակի/ հարցերը մինչեւ 2018-ի բանակցվող փաստաթղթի մեջ ընդգրկված են եղել։
Նույնիսկ սրանց «կիրթ ու կառուցողական» գործընկերն է ասել,որ Լաչինի եւ Քարվաճառի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ վերջնական հանրաքվեի իրականանացումը։
Ասել եւ ասում եմ՝ նախկին երեք վարչակարգերն Եռատոնի եւ Հաղթանակի սիմվոլներ են,իսկ սրանք՝ կապիտուլյացիայի ու էրատո ջոկատի։