Դատարանը մերժել է ԱԱԾ միջնորդությունը. Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի լիազորությունները չեն դադարեցվի
Մանվել Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։
Այս դատավորի գործունեության մասին մեր գնահատականները հիմնականում բացասական են եղել, ինչը բխել է օբյեկտիվ իրականությունից։ Սակայն ցանկացած օբյեկտիվ ու օրինական որոշում արժանի է գնահատման, ուստի պետք է փաստենք, որ այս անգամ Արմինե Մելիքսեթյանը իրականացրեց արդարադատություն։
Մանվել Փարամազյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան