Այսօր՝ 18 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Անարդար է, որ հավաքվել ենք սեղանի շուրջ, ու սեղանին դուք եք. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Այս գրառումս ստատուս չէր… էսսե էր, թանձրացած ցավ… կոշտացած ողբ… համատարած «հաղթելուենքի» ֆոնին մերկացած նյարդ… եռացող արցունք …
 
Հիմա էլ իմ հոգում ոչինչ չի փոխվել։ Ոչինչ չի սպիացել։ Ոչինչ չի մոռացվել։
Բարև, տղերք։
 
Անարդար է, որ ես ձեզ տեսնում եմ, իսկ դուք ինձ՝ չէ։ Անարդար է, որ հավաքվել ենք սեղանի շուրջ, ու սեղանին դուք եք...
 
Եթե ավելի շուտ պսակվեի՝ ձեր տարիքի տղերք կունենայի։ Ուստի, դուք էլ իմն եք, իմ տղերքն եք... Աղվամազային գազոնից մինչև ձյաձյաների թրաշ ունեցող իմ տղերքը։
Ո՞վ է փակել ձեր աչքերը, ապերներ։
 
Ի՞նչ տարաք ձեր սրընթաց կյանքից՝ որպես վերջին հուշ։
 
Էն ո՞վ է էն շուստրին, որ կիսափակ աչքերի տակից փորձում է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում իր շուրջը մահից հետո...
 
Այ դու չախկալ ջան...
 
Մի նայիր, ցավդ տանեմ։
 
Գործ չունես։ Հանգիստ քնիր։ Հերիք չի՝ մեռել ես, մի հատ էլ խելագարվես դրանից հետո…
 
Տղերք ջան։
 
Չեմ էլ կարողանում ասել, որ ձեր չապրած տարիները թող ձեր երեխեքին լինեն... Ախր դուք եք երեխեք, ձեզ երեխա որտեղի՞ց։
 
Մեկիդ սիրտը չկա, մեկիդ՝ գլուխը, մեկիդ՝ փորը, թոքն ու լյարդը, մյուսի՝ ոտնուձեռքը... Թե ինձ կտոր-կտոր անեի, սաղիդ մի բան ինձնից պոկեի դնեի, մի 20 հոգի կփրկեի...
 
Տղերք ջան, գոնե հասցրեցի՞ք սիրահարվել, մեկին պաչել, գրկել ու պաշտպանել՝ այնպես, ինչպես Հայրենիքը գրկեցիք որպես ձեր վերջին հաճույք...
Բա չիմացաք, ախպերներ։
 
Ձեր կարկամած, անդամահատված, ջլատված մարմինների վրա բորենիներ են գալիս, արյան հոտը հեռվից զգացող շակալներ, որ դի են փնտրում սեփական փորը լցնելու, կշտանալու ու ձեր անկյանք աճյունների վրա ինքնահաստատվելու համար...
 
Էս հիմարներն էլ չգիտեն, որ ձեր մահից հետո անգամ ձեր մեջ ավելի շատ կյանք կա, քան դրանց փտած ու փչացած պորտերում։
 
Ներող, տղերք։
 
Մարդ նահատակվելուց էլ պիտի բախտ ունենա, որ իրեն գտնեն, ճանաչեն ու թաղեն։ Տղավարի։ Մարդավարի։ Հայավարի։
 
Հ.Գ. Չախկալ ջան, արի փակեմ աչքերդ։
Հանգչիր խաղաղությամբ։ Հաղթելու ենք...
08.10.2020 
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապի հետ (տեսանյութ) Ինքնաuպանության փորձ է արել գաուբախտում կախված զինծառայողի մայրը Հռիփսիմե Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են դիմավորում Լեոյին Զվարթնոց օդանավակայանում Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. ՀայաՔվե «Հայաքվե»-ն շարունակում է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացը Բոլոր Նապոլեոններին սպասվում է իրենց Վաթերլոն․ Հենրիխ Դանիելյան Ներկայացրել եմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում․ Ռուստամ Բադասյան Թողնում եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը․ Գնել Սանոսյան Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ «Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի