Այսօր՝ 29 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Մոնթե Մելքոնյան» ֆուտբոլային ակումբի մասին

«Մոնթե Մելքոնյան» ֆուտբոլային նորաստեղծ ակումբ՝ մարզիչներ, պատանի ֆուտբոլիստներ, ձեռքբերումներ, նպատակներ, դժվարություններ և ապագայի մեծ ծրագրեր. պատմում են ակումբի հիմնադիրներն ու ֆուտբոլիստները: Ակումբը ստեղծվել է մեկ տարի առաջ Փարաքար-Թաիրով համայնքում և այս պահին ունի 3 տարիքային խմբերի ավելի քան 80 ֆուտբոլիստներ, ովքեր կանոնավոր կերպով մասնակցում են ամենօրյա մարզումներին և միջթիմային խաղերին:

Հիմնադիրներ

Հայկ Նարիմանյան-ակումբի հիմնադիր նախագահ, երկարամյա մարզիչ, զուգահեռ մարզչական գործունեություն է ծավալում «Բանանց» և Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբներում: Տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելու համար ՈՒԵՖԱ-ի կողմից նրան տրվել է «Ա» կարգի լիցենզավորում:

Արմեն Կոջամանյան-ակումբի փոխնախագահ, զուգահեռ աշխատում է Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, ունի ՈՒԵՖԱ-ի կողմից տրված մարզչական գործունեության արտոնագիր և ավելի քան ութ տարվա մարզչական փորձ:

Հարություն Աբրահամյանհամահիմնադիր և Արթուր Ղազարյան- մարզիչներ: Արթուր Ղազարյանը դասավանդում է նաև Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, համագործակցում «Արարատ Արմենիա» ակումբում, ունի ՈՒԵՖԱ-ի կողմից տրված «Բ» կարգի միջազգային մարզչական արտոնագիր:

Սամվել Ադամյան- ակումբի բարեկամ:

Ակումբի ստեղծման նպատակը

Հենց սկզբից որոշվել է ակումբը կոչել Մոնթե Մելքոնյանի անունով, և սա թե՛ մարզիչների և թե՛ ֆուտբոլիստների համար դարձավ պայքարելու, հաղթանակներ գրանցելու առաջին մոտիվացիան: «Մենք հերոս Մոնթեի անունն ենք կրում, իսկ դա շատ պատասխանատու և պարտավորեցնող է: Յուրաքանչյուր խաղի և ամենօրյա մարզումների ժամանակ մենք հենց այս գիտակցությամբ ենք մարզադաշտ դուրս գալիս»,- ասում են պատանի ֆուտբոլիստները:

Ավելի քան 30 տարվա ֆուտբոլային կարիերայի փորձառությամբ հիմնադիրները «Մոնթե Մելքոնյան» ակումբը ստեղծել են՝ մի քանի նպատակ հետապնդելով. նախ՝ նպաստել ֆուտբոլի զարգացմանը հատկապես մարզային համայնքներում, որոնք կտրված են մայրաքաղաքից, և տեղի պատանիները միշտ չէ, որ ժամանակ և հնարավորություն ունեն հաճախել ֆուտբոլի երևանյան հայտնի ակումբներում ու թիմերում: Մարզում նման ակումբ ունենալը լրացնում է այս բացը: Երկրորդ՝ ապահովել պատանիների ակտիվ ֆիզիկական կրթությունը և թույլ չտալ նրանց ազատ ժամանակը անարդյունավետ վատնել փողոցում: «Դեռ վաղ է ասել այս ակումբից ապագա քանի՞ լավ ֆուտբոլիստներ դուրս կգան, բայց որ ամուր, առողջ, ֆիզիկապես պատրաստված տղաներ, իսկ ապագայում բոլորը նաև լավ զինվորներ կլինեն, երկմտանք չկա»,- վստահեցնում են մարզիչները:

Ակումբի պայմանները

Նորաստեղծ ակումբում դեռ չլուծված խնդիրներ շատ կան, բայց սա ակումբի գործունեության վրա չի ազդում. ապագայի նկատմամբ լավատեսությամբ՝ մարզիչներն ու ֆուտբոլիստները շարունակում են առաջ շարժվել:

Ակումբում հույս ունեն նորոգված տեսնել Բանգլադեշ-Մերձավան մոտ 4կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ ավտոկանգառի հետ միասին: Դա հնարավորություն կտա քաղաքային տրանսպորտի անխափան երթևեկությունն այս հատվածում, իսկ սա էլ իր հերթին այդ համայնքներից նոր մասնակիցների կբերի ակումբ:

«Մոնթե Մելքոնյան» ֆուտբոլային  ակումբն առանձնանում է մյուս ակումբներից այն հանգամանքով, որ այստեղ դեռևս լիովին լուծված չէ մարզադաշտի և հանդերձարանների հարցը: Դաշտը բարեկարգման կարիք ունի, իսկ հանդերձարանները դեռ կիսակառույց են, անգամ ձմռան ցրտին ֆուտբոլիստները ստիպված են հանդերձափոխվել ոչ այնքան հարմարավետ պայմաններում: Բայց սա պատանիների համար հիասթափության պատճառ չէ: Պատանի ֆուտբոլիստները համառորեն մարզվում և համբերատար սպասում են ակումբի պայմանների բարեկարգմանը:

Մարզիչները հետևում և խրախուսում են ոչ միայն պատանիների ֆուտբոլային, այլ նաև կրթական առաջադիմությանը՝ մշտապես հորդորելով բարձր արդյունքներ գրանցել ոչ միայն մարզադաշտում, այլև դպրոցում: Ֆուտբոլիստների հետ մարզիչներն աշխատում են ոչ միայն տեխնիկա-տակտիկա զարգացնելու ուղղությամբ, այլև որպես հոգեբաններ, ինչը պակաս կարևոր չէ:

Ակումբում նաև պահպանվում են հակահամաճարակային սահմանված կանոնները: Առողջական վիճակի մասին հատուկ բժշկական քաղվածքը տեղամասային բուժհաստատությունից և յուրաքանչյուր մարզումից առաջ ջերմաչափումը պարտադիր են:

Միջթիմային խաղեր, մեծ ֆուտբոլային երազանքներ

«Մոնթե Մելքոնյան» ակումբն արդեն բազմաթիվ հաջողված միջթիմային հանդիպումներ է ունեցել Ավանի ֆուտբոլի ակադեմիայի, «Արարատ Արմենիայի», Արմավիրի «Սարդարապատ», Մուսալեռի «Վեստ Արմենիա», «Միկա», «Նոա» և այլ թիմերի ու ակումբների հետ: Ակումից ֆուտբոլիստներից ոմանք արդեն ընտրվել են՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների պատանեկան առաջնությանը մասնակցելու համար: Հոկտեմբերի 10-15-ը 05 թիմը մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը:

«Սպորտը, հատկապես թիմային սպորտը, ինչպիսին ֆուտբոլն է, դրական է անդրադառնում պատանիների թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական դաստիարակության վրա: Թիմային մտածելակերպ, պայքարելու-հաղթելու ցանկություն, խաղային տեխնիկա, ֆիզիկական պատրաստվածություն ունեցող, մրցակցությունից չվախեցող, ամուր կամքի տեր պատանիներ են ակումբի կազմում, ովքեր թե՛ մայրաքաղաքից և թե՛ հարակից տարբեր համայնքներից երկար ճանապարհ են կտրում-անցնում, որպեսզի հենց ազգային հերոսի անունը կրող ակումբում սկսեն իրենց ֆուտբոլային կարիերան»,- ասում են մարզիչները:

Պատանի ֆուտբոլիստներ

Սարգիս Սարգսյան- «Ակումբի հիմնադրման առաջին օրից մարզվում եմ այստեղ, Փարաքար համայնքից եմ, մեր համայնքում նման ֆուտբոլային ակումբ ունենալը մեծ երազանք էր, քանի որ ստիպված չենք շաբաթը մի քանի անգամ հասնել Երևան և մարզվել որևէ ակումբում. այստեղ և՛ մոտ է և՛  անհամեմատ մատչելի, իսկ մարզիչները շատ պրոֆեսիոնալ են:   Հիմա նոր մրցաշարին ենք պատրաստվում, մի փոքր լարված ենք, որովհետև հերոս Մոնթեի անունն ենք կրում մեր մարզաշապիկներին, իսկ դա շատ պարտավորեցնող է»:

Դավիթ Հովհաննիսյանց- «Երկու ամիս է, ինչ ընկերոջս օրինակին հետևելով՝ մարզվում եմ այս ակումբում: Մալաթիա համայնքից եմ գալիս, մի քիչ դժվար է, ճանապարհ չկա, բայց,  միևնույն է, ես հավատում եմ ակումբին: Իմ ու մյուսների նպատակը հիմա մեկն է՝ C խմբում հաղթենք և անցնենք B խումբ: Ես վստահ եմ, որ հաղթելու ենք»:

Հովանավորներ

Ակումբի պայմանները քիչ թե շատ բարենպաստ են դառնում հենց հիմնադիր մարզիչների ջանքերով: Նրանք են մշակում դաշտը և լուծում պարբերաբար առաջացող տեխնիկական հարցերը, և այս ամենը՝ ի շահ ֆուտբոլի զարգացմանն ու այս պատանիների վաղվա մեծ ֆուտբոլային ապագայի:

Ակումբին հովանավորել է Թաիրով համայնքի գյուղապետը՝ Դավիթ Մինասյանը, ով հոգացել է Մոնթե 05 թիմի տրանսպորտային ծախսերը:  Ակումբին աջակցել է նաև CAR SERVICE CITY ընկերության հիմնադիր տնօրեն` Մհեր Հարությունյանը, Մուսա լեռ տպագրատան տնօրեն Ռուբեն Հարությունյանը։ Ակումբը ակնկալում է նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությունը՝ մարզային համայնքներում ֆուտբոլային կյանքն ակտիվացնելու համար: Միշտ առաջ գնալու, նոր ձեռքբերումների ու ավելին անելու միշտ անելիք կա ակումբում: «Ուրախ կլինենք նոր համագործակցությունների ու հովանավորների հետ աշխատելու: Դեռ մեկ տարվա մեջ արդեն գրանցում ենք հաջողություններ, մարզիկների ոգևորությունն էլ անսահման է, դե պատկերացրեք ինչեր կարվեն նոր հովանավորների աջակցությամբ»:

Իսկ մեզ հետ կապվել հնարավոր է 095424212 հեռախոսահամարով կամ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով։

 

37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք է Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել Տարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան 20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի