Ինչ իրավիճակ է այս պահին սահմանում. ՀՀ ՊՆ
Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:
ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է 6 հայ զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Հայկական կողմից զոհեր չկան։