Հասնում ենք մեր ուզածին. Ալիևը Զանգեզուրի միջանցքի մասին նոր հայտարարություն է տարածել
«Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին», – այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին հայտարարել էր Իլհամ Ալիևը Զանգելանում գտնվելու ընթացքում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Այսօր Մոսկվայում հերթական անգամ կհանդիպեն Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի փոխվարչապետները, և այնտեղ ևս մեկ անգամ կհնչեցվի մեր դիրքորոշումը։ Այսպիսով, Զանգելանում կստեղծվեն ժամանակակից լոգիստիկ եւ տրանսպորտային կենտրոն, որը ներառում է բեռնատար եւ ուղեւորատար ինքնաթիռների թռիչքներ, երկաթուղային հանգույցի եւ ավտոմոբիլային ճանապարհների կառուցում»,- հայտրարել է նա։
Նշենք, որ այսօր կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակներում բանակցությունների նոր փուլը:
Ալիևն նաեւ ասել է՝ Զանգիլանը (Կովսականը) մոտ ժամանակներս կդառնա երկրի տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն: