Այսօր՝ 28 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թվով 20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ

Վաշինգտոնում տեղակայված «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (ALC) հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների «հարկադիր անհետացման» վերաբերյալ 16 նոր գործերի ներկայացման մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը։

Դրանք վերաբերում են թվով 20 անձանց, ովքեր անհետացել են ադրբեջանական գերության մեջ։ ALC-ն, համագործակցելով Երևանում գործող «Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնի» հետ, հիմնավոր ապացույցներ է ներկայացրել առ այն, որ այդ անձինք կալանավորվել և գերեվարվել են ադրբեջանական ուժերի կողմից 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ, սակայն Ադրբեջանի կողմից  նրանց ներկայիս կարգավիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակվել։ Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այդ անհետացումներն «հարկադիր անհետացման» միջադեպեր են, և Ադրբեջանը պարտավոր է հետաքննել ու հրապարակել այդ անձանց վերաբերյալ տեղեկությունները:

Միջազգային իրավունքի համաձայն՝ «հարկադիր անհետացումը» պատերազմական շարունակական հանցագործություն է, և որպես այդպիսին՝ այն տևում է այնքան ժամանակ, քանի դեռ զոհի ճակատագրի և գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չի տրամադրվել։ ALC-ի հարուցված այս նոր գործերը ՄԻԵԴ-ին մղում են պարտադրելու Ադրբեջանին հետաքննել ոչ միայն այդ անձանց անհետացումները, այլև խաղաղ բնակչության վրա Ադրբեջանի համատարած հարձակումների դեպքերը:

Իրավական այս գործողությունների նպատակն է նաև ընդգծել, որ Ադրբեջանը տիրապետում է այդ անձանց մասին տեղեկություններին և մինչ այժմ չի ճանաչել նրանց գերությունը և այդ տեղեկությունները չի փոխանցել զոհերի ընտանիքներին:

«Հայկական իրավական կետնտրոնը» և «Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնը» նաև երկու նոր գործ են ներկայացրել Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների սպանության համար՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի: ՄԻԵԴ ներկայացված անհերքելի ապացույցների համաձայն այս 10 հայ զինվորականները ողջ և անվնաս գերի են վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։ Այնուամենայնիվ, անազատության մեջ գտնվելու ժամանակ նրանք անմարդկային խոշտանգումների և դաժան սպանության են ենթարկվել։ Հայ 10 ռազմագերիներից 9-ը գերության մեջ սպանվել են ռազմական գործողությունների դադարեցումից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունից հետո։

Հայկական իրավական Կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը, ՄԻԵԴ ներկայացված նոր գերծերի առիթով նշել է․ «Ադրբեջանը միջազգային հանրության կողմից պետք է պատասխանատվության ենթարկվի հայության նկատմամբ շարունակական ագրեսիայի և ռազմական հանցագործությունների համար։ Գերության մեջ գտնվող բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների, հետագա բանակցությունների կամ փոխանակումների։ Հարկադիր անհետացումների և սպանությունների վերաբերյալ այս նոր գործերը ևս մեկ քայլ են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների պաշտպանության գործում»։

«Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնը» մանրամասն տեղեկություններ և ապացույցներ է հավաքել և փաստագրել 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից գերեվարված հայերի մասին: Այս փաստահավաք աշխատանքի հիման վրա իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում ՄԻԵԴ-ում բազմաթիվ գործեր են հարուցվել։ Կազմակերպությունները շարունակում են հետամուտ լինել Ադրբեջանի գերության մեջ գտնվող բոլոր հայ գերիների և՛ ազատությանը, և՛ իրավունքներին:

Անհետացած հայ ռազմագերիներ

Սերգեյ Անանյան, Արթուր Ասատրյան, Խաչատուր Ավետիսյան, Նարեկ Բորյան, Ռոբերտ Ղազարյան, Արամ Հովսեփյան, Կարեն Իսկանդարյան, Հայկ Խաչատուրով, Գագիկ Խաչատրյան, Հայկո Խաչատրյան, Տիգրան Մանասյան, Միքայել Մկրտումյան, Իրինա Մուսայելյան, Գուրգեն Սաֆարյան, Արարատ Սաքանյան,  Մարտիկ Սարգսյան, Լևոն Սարգսյան, Կարեն Սարգսյան, Իվան Սողոմոնյան, Նորայր Սողոմոնյան։

Սպանված հայ ռազմագերիներ

Արթուր Մանվելյանը կամավոր մասնակցել է Արցախի պաշտպանությանը 2020 թվականի սեպտեմբերի վերջից։ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին Մեխակավանի մոտ տեղի ունեցած մարտական ​​գործողությունների ժամանակ Մանվելյանը վիրավորվել է, այնուհետև սպանվել ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Կրակոցների պահը տեսագրել են նրան սպանած ադրբեջանցի զինծառայողները, տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում։

Ռազմական գործողությունների դադարեցումից և հրադադարի մասին եռակողմ հայտարարությունից հետո հայ զինվորները մնացել էին Արցախի Հադրութի Հին Թաղեր գյուղում։ Ադրբեջանցի զինվորների հարձակման արդյունքում թվով ինը հայ զինվորներ ենթարկվել են խոշտանգումների և սպանվել։ Նրանք են՝ Հարություն Անդրիասյանը, Սարգիս Հարությունյանը, Անդրանիկ Շահնազարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Սմբատ Ավետիսյանը, Ռոման Մարգարյանը, Հարություն Մկրտչյանը, Գևորգ Արշակյանը և Գարիկ Բարսեղյանը: Արդյունքում բոլոր ինը հայ զինծառայողները ենթարկվել են խոշտանգումների և դաժանաբար սպանվել։

37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք է Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել Տարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան 20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի