Պատմության մեջ առաջին անգամ օգտագործում են 5 տարվա կլինիկական փորձաքննություն չանցած պատվաստանյութ. Պետրոս Անանիկյան
Այսօր, հատկապես երիտասարդների շրջանում տիրապետող է այն մտայնությունը, որ պատվաստումն ազդում է մարդու վերարտադրողական առողջության վրա, անպտղություն առաջացնում:
Այս թեմայով Past.am կայքը զրուցել է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Անանիկյանի հետ։
Պարոն Անանիկյան մասնագիտական տեսանկյունից խնդրում եմ բացատրեք՝ այդպե՞ս է:
- Գիտեք, իրականում ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մենք չունենք ոչ մի հաստատված արդյունք։ Այդ պատճառով ոչ կարող ենք ժխտել դա, ոչ էլ հաստատել։ Մեր նախարարը ասել էր, որ հիմա այդ պատվաստանյութերը հիմա գտնվում են կլինիկական երրորդ փորձարկման փուլում, այսինքն վստահ պատասխան, թե վնաս կտա թե ոչ, չգիտի ոչ- ոք։ Եվ այս բոլոր խոսակցությունների հիմնական պատճառը այն է, որ ոչ-ոք հստակ տեղեկատվություն չունի և իրենք որևէ հստակ հետազոտություն չեն կատարում ու ստատիստիկ տվյալներ չեն տրամադրում։ Վերջերս անգլիացիները հրապարակեցին, որ պատվաստումը 30 տոկոսով բարդացնում է քովիդի գործըթացը, հիմա ով կարող է վստահ ասել, որ սա ճիշտ է կամ կեղծ է։ Ստեղծված իրավիճակի հիմնական պատճառն այն է, որ առաջին անգամ պատմության մեջ պատվաստանյութ են օգտագործում, որը չի անցել հինգ տարվա կլինիկական փորձաքննությունները։ Եվ դրա հետևանքով են բոլոր այս խոսակցություններն ու հակասությունները, իրականում շատ հնարավոր է որ վտանգավոր չէ և անպտղություն չի առաջացնում, բայց չի բացառվում նաև, որ վնաս հասցնի։ Իրականում չեմ կարծում, որ մեծահասակներին վնաս հասցնի և իրականում ես բազմիցս եմ ասել, որ պետք է պատվաստվեն 55-60 տարեկանից բարձր տարիք ունեցող մարդիկ, իսկ երիտասարդները հեշտ են հաղթահարում հիվանդությունը և ամենևին անհրաժեշտություն չկա պատվաստվելու։ Երիտասարդների մահվան տոկոսը ֆորսմաժոռ է, և իրականում անհասկանալի է, թե ինչու են ամեն գնով փորձում պատվաստել նաև երիտասարդներին, դա ինձ համար անհասկանալի է։
Ձեր կոլեգաներից Սևադա Հակոբյանը հրապարակել էր մի հետազոտության արդյունքներ, որոնց համաձայն՝ երիտասարդների մոտ քովիդով հիվանդանալուց հետո արձանագրվել է ազոսպերմիա՝ սերմնաբջիջների բացակայություն: Ըստ նրա՝ այդ արդյունքն արդեն մի քանի անգամ եղել է: Դուք էլ եք մասնագետ, խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է այդ հիվանդությունը նման բարդություններ առաջացնել:
—-Չեմ կարող հստակ ոչինչ ասել քանի որ ամեն ինչ դեռ հետազոտման ընթացքում է։ Հնարավոր է այդպես լինի, բայց հնարավոր է նաև հետագայում պարզվի, որ նման բան չկա։ Քանի դեռ հիվանդությունը հետազոտման փուլում է հստակ ոչինչ ասել չենք կարող։