Այսօր՝ 18 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանը խոստովանում է, որ մեծ թվով գործոններ խոսում էին պատերազմի վերսկսման մասին, սակայն իշխանությունը կարծել է, որ այս անգամ էլ չի սկսվի ու անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացրել.Աբրահամյան

Արդեն 2-րդ դեպքն է, որ իմ՝ Փաշինյանին ուղղված հարցադրման ժամանակ, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և բանախոսը իմ հարցին պատասխանելու փոխարեն «հիշում է», որ մեր գործընկեր խմբակցությունից մինչև այդ հայտարարություններ էին հնչել ու կարիք ունի դրանց արձագանքելու։Այս  մասին  տեսանյութին կից   գրառում է արել «Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր    Տիգրան  Աբրահամյանը:
 
Դեռ չեմ խոսում այն մասին, որ ԱԺ կանոնակարգ օրենք խախտելը իշխանության համար սովորական երևույթ է դարձել, արդյունքում Փաշինյանը ինչքան ուզում խոսում է՝ ամբողջ ուժով խախտելով սահմանված կանոնակարգերը։
 
 
Իր անընդունելի հայտարարությունների մասին շատ բան կա ասելու, բայց քանի որ Փաշինյանն իր հախուռն պահվածքով հենց իմ հարցից էր փախուստի դիմում, մի քանի կարճ արձանագրում անեմ։
Փաստացի Փաշինյանը խոստովանեց, որ բացի այն գործոններից, որոնք հասարակությունը, ԶԼՄ-ները, փորձագետները արձանագրել էին պատերազմին նախորդ ամիսներին՝ Ադրբեջանի նախապատրաստությունը պատերազմին, սկսած մասշտաբային զորավարժություններից, Թուրքիայի հետ պլանավորումներից և վերջացրած մոբիլիզացիա, տեղեկատվական/քաղաքական նախապատրաստություն, սեպտեմբերի 25-ին պատերազմի մասին տեղեկատվություն ֆիքսել ու հայտնել էր հետախուզությունը։
Ստացվում է, որ պատերազմի մասին հուշող մեծ գործոնների առկայության պայմաններում, Փաշինյանը պետական կառավարման համակարգը խաղաղից պատերազմականի չի բերել, զինված ուժերը մարտունակության համապատասխան աստիճանի չի բերել ու չի ծավալվել։
 
Փաշինյանը խոստովանում է, որ մեծ թվով գործոններ խոսում էին պատերազմի վերսկսման մասին, սակայն իշխանությունը կարծել է, որ այս անգամ էլ չի սկսվի ու անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացրել։
Այս պատերազմում պարտության հիմքը դրվել են սեպտեմբերի 25-ին, երբ իշխանությունը նվազագույնը մեծ կասկածներ ունենալով պատերազմի վերսկսման մասին, անհրաժեշտ գործողությունների չի գնացել։
«Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ «Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել. պատճառը հայտնի չէ Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) Կբերի մսամթերքի գնաճի զսպման, արդյունաբերության ընդլայնման. ի՞նչ կլինի, եթե կատարվի «Հայաստանը ես եմ»-ի 11-րդ պահանջ-առաջարկը 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է