Անահիտ Ավանեսյանը նոր հայտարարություն է արել պատվաստանյութերի մասին
«Հայաստանը ապահովված է բոլոր տեսակի պատվաստանյութերով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Մեր բուժաշխատողները մի կողմից պայքարում են պացիենտների առողջացման համար, մյուս կողմից իրականցնում են օրական 20000-ից ավել պատվաստում:
Սիրելի քաղաքացիներ օր առաջ պատվաստվեք, կանգնեք մեր բժիշկների կողքին, օգնեք հաղթահարելու այս աղետը։
Շնորհակալ եմ ԵՄ մեր գործընկերներին, Նորվեգիայի կառավարությանը եւ ժողովրդին, Մոդեռնա ընկերությանը՝ սոլիդարության համար»,- գրել է նա։