Այսօր՝ 18 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՔՊ-ն է որոշել, որ ես պետք է մասնակցեմ ընտրություններին

Աբովյան քաղաքի ավագանու ընտրություններին ՔՊ-ի ցուցակով քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է Պավել Ցուգունյանի հետ։

- Պարոն Ցուգունյան, դուք Աբովյան քաղաքի ավագանու ընտրություններում լինելու եք ՔՊ քաղաքապետի թեկնածուն և գլխավորելու եք ցուցակը: Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ՏԻՄ ընտրություններին՝ հաշվի առնելով ձեր ներկայիս պաշտոնը։

- Նախ և առաջ քաղաքական թիմը որոշեց առաջադրել իմ թեկնածությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին վստահության համար, ես քաղաքական թիմից եմ, և իմ քաղաքական թիմը որոշեց, թե որ պաշտոնում է ինձ ավելի լավ պատկերացնում:

-Ի՞նչ առաջնային և կարևոր խնդիրներ եք տեսնում Աբովյանում, որ ընտրվելուց հետո պատրաստ եք լուծել:

- Նախ ուզում եմ ասել, որ Աբովյանում գործող այն կարծրատիպն եմ կոտրելու, որ այլևս պլանավորված կառավարում չի լինելու, և քաղաքային իշխանությունը լինելու է ժողովրդինը։ Բոլորին է հայտնի, որ Աբովյանում մինչ այս եղել են պլանավորված և կանխատեսելի արդյունքներով ընտրություններ, և այդ կարծրատիպը պետք է ջարդենք։ Ինչ վերաբերում է առկա խնդիրներին, ապա կարող եմ ասել, որ խնդիրները բազմազան են։ Ունենք մայթերի խնդիրներ, կանգառների խնդիրներ՝ տարիներ շարունակ մեր կանգառները վերածվել է խանութների, փողոցների վիճակն է անբարեկարգ այն առումով, որ առևտրի կետերը այնքան մոտ են բերել, որ անցումները բավականին նեղացել է։ Ունենք երկու հրաշալի շուկաներ, որոնք ևս պետք է բարեկարգենք, և հասարակությունը կարողանա օգտվել քաղաքային շուկաներից։ Աբովյանում առկա խնդիրներից են նաև վերելակների, աղբահանության խնդիրները, որոնք ևս լուծելու ենք։

- Հայաստանում ներքաղաքական իրավիճակը բավականին լարված է։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունները:

- Անկեղծ ասած, ես կցանկանայի, որ մենք ունենայինք առողջ ընդդիմություն, որպեսզի մեր խնդիրները ասեր, մեզ աշխատացներ, բայց այս պահին մենք խորհրդարանում չունենք նման ընդդիմություն: Կարելի է ասել, որ իրենք եկել են ոչ թե մեզ օգնելու, որ երկիրը զարգացնենք, այլ եկել են մեզ խանգարելու։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Չինաստանը կառուցել է աշխարհում ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և կառավարությանը. Արգիշտի Քյարամյանը հեռանում է Քննչական կոմիտեից «Եվրասիա» համալսարանը հայտարարում է ուսանողների հավաքագրում Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան Հանքարդյունաբերության ոլորտում 10․000 մարդը ստեղծում է 5% ուղղակի և 10% անուղղակի արդյունք Ինչո՞ւ պատասխանատվությունից փախավ Կարեն Անդրեասյանը Սա Փաշինյանի կողմից սկսված նոր խաղ է, որով փորձում է փրկել իր անկում ապրող վարկանիշը. Չալաբյան ԱՄՆ հայ համայնքը փորձում է ազատվել Լիլիթ Մակունցից Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ «Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել. պատճառը հայտնի չէ Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) Կբերի մսամթերքի գնաճի զսպման, արդյունաբերության ընդլայնման. ի՞նչ կլինի, եթե կատարվի «Հայաստանը ես եմ»-ի 11-րդ պահանջ-առաջարկը 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի»