Երկրաշարժ է գրանցվել
Նոյեմբերի 3-ին 5,7 մագնիտուդով երկրաշաժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջիի ափերից ոչ հեռու: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Երկրաբանական ծառայության տեղեկատվությամբ՝ էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Սուվայից (բնակչությունը շուրջ 77,3 հազար), 900 կիլոմետր դեպի հարավ - արևելք:
Օջախն ընկած է եղել 35 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տվյալներ չեն ստացվել: Նույն օրը 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չիլիում:
Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Սանտյագոյից (բնակչությունը շուրջ 4,8 միլիոն) 93 կիլոմետր դեպի հյուսիս - արևելք: