ՀՀ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Հոկտեմբերի 3-ին N զորամիավորման ճամբարային ավանում, որտեղ ընթանում են հրետանային ստորաբաժանումների հավաքները, անցկացվել է շարային ստուգատես:
Հրամկազմը ստուգել է զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, փաստաթղթերի առկայությունը, տագնապային պայուսակների համալրվածությունը: Հրահանգվել է շտկվել հայտաբերված թերությունները։