Հանդիպում Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի և նրա խորհրդական Ստեֆեն Բրյան Ատկինսոնի հետ
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի, «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Ելենա Կիրակոսյանի և Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի, նրա խորհրդական Ստեֆեն Բրյան Ատկինսոնի հանդիպումը:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ուղիներն ու զարգացման հեռանկարները ինչպես քաղաքական, այնպես էլ, մասնավորապես, տնտեսական ուղղությամբ, անդրադարձել են արցախյան հիմնահարցին վերաբերող դիրքորոշումներին և լուծման հնարավոր ուղիներին: Երկուստեք կարևորվել են շարունակական համագործակցությունն ու գործընկերային հարաբերությունների ամրապնդումը: