Պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է 90 մարդ
Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունում բենզին տեղափոխող բեռնատարի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Reuters-ին:
Հաղորդվում է, որ միջադեպից հետո արդեն 91 մարմին է տեղափոխվել մայրաքաղաքի դիահերձարան: Հավելյալ տեղեկություններ դեռևս չկա: