Պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության․ «Հայաստան» դաշինքը հորդորում է
«Հայաստան» դաշինքը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։
Որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։ Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»։