ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց. Ինչ է սպասվում նոյեմբերի 12-ին
Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանի հրաձգարանում մեկնարկել է ՀԱՊԿ hավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» համատեղ զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 12-ը:
Գործողություններին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զինվորական ստորաբաժանումները:
Վարժանքները կանցկացվեն երկու փուլով: ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ գործողությունների պլանավորմանը և անցկացմանն առնչվող հարցեր, փախստականների ճամբարի կազմակերպմանն ու պաշտպանությանն ուղղված համատեղ գործողություններ, հումանիտար ապրանք տեղափոխող շարասյուների ուղեկցման աշխատանքներ: Վարժանքները կավարտվեն բնակավայրի շրջափակման ռազմավարական դրվագով՝ անօրինական զորամիավորումների կողմից գրավման և դրանք «ոչնչացման» սցենարով:
Ընդհանուր առմամբ, զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1700 մարդ, ավելի քան 300 միավոր սպառազինում, այդ թվում՝ ութ Մի-8 և Մի-24 ուղղաթիռ: