Մանկական հիվանդանոցում հրդեհ է բռնկվել. զոհվել են նորածիններ
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում խոշոր հրդեհ է բռնկվել մանկական հիվանդանոցում։ Զոհվել է չորս նորածին, հայտնել է Sky News-ը։
Կամլա Նեհրու բժշկական հաստատությունը, որտեղ ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, գտնվում է Բհոպալ քաղաքում։ Հրդեհը բռնկվել է նորածնային բաժանմունքում, որտեղ պառկած է եղել 40 երեխա։ Հաջողվել է փրկել 36-ին:
Որպես հրդեհի նախնական պատճառ նշվում է կարճ միացումը։