Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում. ամուսիններն ու նրանց անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Ծովակ գյուղի բնակիչ, 40-ամյա Պարույր Մխիթարյանի վարած Nissan Teana մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Աղաջանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Պ. Մխիթարյանն ու նրա ուղևորներ, Ծովակ գյուղի բնակիչներ 36-ամյա Աննա Մխիթարյանը, 13-ամյա Աշոտ Մ.-ն և 14-ամյա Սաղաթել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճահճուտում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիներ են և նրանց 2 անչափահաս երեխաները:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: