Սահմանին 30 զո՞հ. անօդաչու թռչող սարքեր են կիրառվում. Hraparak
Քիչ առաջ «Հայկական ժամանակը» տեղեկություն հրապարակեց, որ Սյունիքում Հայկական կողմը ունի 10 զոհ և 6 վիրավոր։ Քանի որ պաշտոնական տեղեկություններ ստանալ մեզ չհաջողվեց, ապա հրապարակում ենք մեր ստացած տեղեկությունները, ըստ որի՝ զոհերի թիվն առնվազն 3 անգամ ավել է, ունենք նաև գերեվարվածներ և վիրավորներ։ Սահմանի այդ հատվածում՝ Իշխանասար- Ջերմուկ, իրավիճակը խիստ լարված է, չի հաջողվում պարզել, թե կոնկրետ ինչքան գերի ու զոհ ունենք, մինչև այս պահը ՀՀ իշխանություններից ոչ մեկը չէր դիմել ո՛չ ՀԱՊԿ-ի, ոչ 102-րդ ռազմաբազայի օգնությանը, միայն մի քանի րոպե առաջ տեղեկություն տարածվեց, որ իշխանությունները դիմել են Ռուսական կողմին՝ ՀՀ ինքնիշխան տարածքները պաշտպանելու կոչով՝ համաձայն 1997 թվականի պայմանագրի։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները տեղեկություններ են տարածում, որ Սյունիքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր են կիրառում։