ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ղեկավարները Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցից հետո իրավիճակը կայունացնելու միջոցներ են ձեռնարկել, եւ իրավիճակը Քիլիսալի լեռան շրջանում նորմալացել է։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուի նախաձեռնությամբ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների արդյունքում ադրբեջանական եւ հայկական կողմերը իրավիճակը կայունացնելու միջոցներ են ձեռնարկել։ Ներկայում բախումները Քիլիսալի լեռան շրջանում դադարել են, իրավիճակը վերադարձել է բնականոն հուն եւ վերահսկողության տակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։