Հրատապ. Զինված դիմակայություն՝ նոր շրջանում. Коммерсантъ
Երեքշաբթի կրկին լիամասշտաբ մարտեր են բռնկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրետանու և զրահատեխնիկայի կիրառմամբ՝ հիշեցնելով անցյալ տարվա իրադարձությունները: Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականն՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումներին:
«Այս անգամ էսկալացիան տեղի է ունեցել ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի Սյունիքի մարզում, որտեղ երկրների միջև վիճարկելի սահման է անցնում: Հավանաբար, գիտակցելով, որ ռազմական դիմակայության գործում դժվար է ինքնուրույն հաղթանակի հասնել, հայաստանյան իշխանություններն ակտիվացրել են դիվանագիտությունը՝ կոչ անելով Ռուսաստանին օգնություն ցուցաբերել՝ 1997 թվականի երկկողմ պայմանագրի հիման վրա: Ի պատասխան՝ Մոսկվան կրկին իր վրա է վերցրել խաղաղապահ առաքելությունը, ինչն էլ արագորեն տվել է առաջին արդյունքները. Իրավիճակը կարգավորվել է այն բանից հետո, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել հակամարտող կողմերի իր պաշտոնակիցների հետ»,- գրում է պարբերականը:
Աղբյուրը նկատում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի երեկոյան նիստում հայտարարել էր. «Մեր զինված ուժերը մեծ կուրստներ են հասցրել հակառակորդին կենդանի ուժի տեսքով, ինչպես նաև ոչնչացրել են առնվազն վեց միավոր զրահատեխնիկա»:
Բաքվից երեկոյան որևէ մանրամասն տեղեկություն չի հաղորդվել: Պարբերականի փոխանցմամբ՝ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միայն նշել է, որ «կան վիրավորներ», սակայն այլ տեղեկություն հրապարակայնորեն չի հաղորդվել:
«Իրավիճակի նման մասշտաբային սրման պատճառ կարելի է նշել մի շարք գործոնների համախումբ, որոնք կուտակվել էին վերջին ամիսներին»,- գրում է պարբերականը՝ հիշեցնելով նաև վերջերս Շուշիի մոտ տեղի ունեցած իրադարաձությունները:
Հոդվածագիրը մատնանշում է նաև Սյունիքի մարզի կարևորությունը՝ նկատելով, որ հակամարտող կողմերի դիրքերն այնտեղ հայտնվել են միայն Արցախյան երկրորդ պատերազմից հետո: «Մինչ այդ, շրջանով անցնող սահմանը միայն պաշտոնական էր, քանի որ դրանից արևելք ընկած տարածքը վերահսկվում էր չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից: Միևնույն ժամանակ շրջանը Երևանի հետ կապող ճանապարհը երկու անգամ մտնում է Ադրբեջանի տարածք»,- գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ անցյալ շաբաթ ճանապարհի այդ հատվածում մաքսակետեր են տեղակայվել` ըստ երևույթին, Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված համաձայնությամբ:
Կարող է հարց առաջանալ. հնարավոր չէր արդյո՞ք բանակցել, որ Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ սահմանային վերահսկողությունն այդ ճանապարհին չիրականացվի: Հնարավոր էր, սակայն միջանցքային տրամաբանության գնով, ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: «Միջանցքային տրամաբանություն» ասելով Փաշինյանը նկատի ուներ Բաքվից դեպի Նախիջևան գնացող ճանապարհի ապագա արտատարածքային կարգավիճակը:
«Սակայն դա, ինչպես տեսնում ենք չի օգնել նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում: Խնդիրն այն է, որ կողմերի մեջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունների շղթան քայքավում է: Հավանաբար, այդ իսկ պատճառով է Նիկոլ Փաշինյանը խափանել Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումը, որի մասին արդեն հասցրել էր հայտարարել Դմիտրի Պեսկովը»,- եզրակազմում է:
Հոդվածագիրը ներկայացնում է նաև ՀԱՊԿ-ի արագանքը, որի համաձայն՝ կառույցը ուշադիր հետևում է սահմանին տիրող իրավիճակին: Պաշտոնապես քարտուղարությունը հայկական կողմից դիմում չի ստացել:
Բացի այդ, երեկ երեկոյան հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ: Մոսկվայի հայտարարությունը զրույցի արդյունքում բավականին զուսպ էր. հայտարարվել էր, որ ղեկավարները «քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը և պայմանավորվել են շարունակել շփումները»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։