Նոր հաղորդագրություն գերիներից
Ադրբեջանը, խախտելով բոլոր մարդասիրական օրենքներն ու միջազգային իրավունքի նորմերը, շարունակում է ապօրինի դատական գործընթացները հայ ռազմագերիների նկատմամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ավարտվել է Հայաստանի երկու քաղաքացիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրգործի նյութերն ուղարկվել են Գյանջայի (Գանձակ) ծանր հանցագործությունների դատարան։
ՀՀ երկու քաղաքացիներին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.3 հոդվածով (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և որպես զենք կիրառվող առարկաների գործադրմամբ)։