Այսօր՝ 28 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչու Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկ-Սիսիան ուղղությամբ

Օրերս Ադրբեջանը հերթական ռազմական գործողություններն իրականացրեց Հայաստանի արեւելյան՝ Ջերմուկ-Սիսիան ուղղությամբ։ ՊՆ-ի երեկվա կիսատ-պռատ հաղորդագրության մեջ ասվում է, որ կորցրել ենք 2 հենակետ, իսկ թե ինչ ծավալի տարածք է դա, քանի քառակուսի կիլոմետր ենք նահանջել մեր սահմաններից, ՊՆ-ն չի հստակեցրել։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նախօրեին հայտարարել էր, որ մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետրանոց տարածք՝ շուրջ 11 տեղամասում: Թե որքանով են այս թվերն արժանահավատ, դժվար է ասել։ Հատկանշական է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Ջերմուկից մինչեւ Սեւ լիճ գտնվող սահմանային հատվածներում, որն ընդգրկում է նաեւ Ծիծեռնաքար բարձունքը։ Այդ հատվածը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ամենանեղ հատվածն է․ արեւելքում Քարվաճառի շրջանն է, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրով հանձնվեց Ադրբեջանին, իսկ արեւմուտքում՝ Նախիջեւանը: Այդ հատվածում Հայաստանի տարածքի լայնությունը կազմում է ընդամենը 26 կիլոմետր, եւ այդ հատվածի վրա գրոհելով՝ Ադրբեջանը կարծես ուզում է ցույց տալ, որ հենց այդ հատվածով է ուզում միանալ Նախիջեւանին, այսինքն՝ ստանալ միջանցքը, որի տրամադրման մասին շուրջ 1 տարի է՝ խոսվում է։

Հիշեցնենք, որ վերջերս էլ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն Ադրբեջանին ուղղված խորհուրդ-հայտարարությամբ էր հանդես եկել, թե` եթե ճանապարհ եք ուզում, ապա ճանապարհ կարող ենք տալ Բիչենեկ-Խնձորեսկ ուղղությամբ։ Բիչենեկը փոքր քաղաք է Նախիջեւանում եւ, զարմանալի պատահականությամբ, ուղղահայաց է այն հատվածին, որտեղ երկու օր առաջ ռազմական գործողություններ էին տեղի ունենում։

Թեմայի առնչությամբ զրուցել ենք 1990-1998 թվականներին ՀՀ տրանսպորտի նախարար Հենրիկ Քոչինյանի հետ․ հարցրինք, թե, իր կարծիքով, ինչո՞ւ Ադրբեջանը հենց այդ ուղղության վրա հարձակվեց։

«Բնական է, հարձակվել են այն հատվածի վրա, որտեղ փոքր  դիմադրություն է։ Եթե քարտեզին նայեք, Գորայքի հատվածից հետո դա ամենանեղ հատվածն է»։ Իսկ Բիչենեկից ճանապարհ անցե՞լ է Հայաստանի տարածքով։ «Բիչենեկից մեր Մ2 ճանապարհի հետ հատվող ճանապարհ կա, Երեւանից երբ գնում ենք, ձախ թեւի վրա՝ դեպի Սեւ լիճ բարձրացող գրունտային ճանապարհ է՝ զուտ տեղական նշանակության, այդ գյուղի արոտները գնացող ճանապարհներ են»,- ասաց Քոչինյանը՝ նշելով, որ Ադրբեջանի համար ճանապարհ կառուցելը փոքր խնդիր է:

«Այստեղ հետագայում ճանապարհ կառուցելը շատ փոքր խնդիր է, Դուք նայեք, թե հետո ինչ է կատարվում, Գորիսը, Սիսիանը, Կապանը, Մեղրին, այդ ամբողջ հատվածը Հայաստանից կտրվում է,  կարող է դառնալ անկլավ։ Հետո, տեղանքի առումով, այդ տեղանքում ճանապարհ կառուցելն ավելի հարմար է, քան Մեղրիով»։ Քոչինյանին հարցրինք՝ Ադրբեջանը հենց ա՞յդ նպատակով էր հարձակվում Ջերմուկ-Սիսիան ուղղությամբ, թե՞ պարզապես դիրքեր ամրապնդելու խնդիր ունեին։ «Ես, օրինակ, հակված չեմ մտածելու, որ զուտ տեղային իմաստով ուզեցել են, ենթադրենք, 1-2 կիլոմետր առաջ գալ։ Չեմ կարծում, որ դրա համար այդպիսի մեծ աղմուկով, հարայ-հրոցով, ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը գրավելով՝ մի դիրք ուզենային բարելավել կամ ինչ-որ այդպիսի բան։ Կարծում եմ, որ ավելի հեռահար նպատակներ ունեն, որոնց մասին իրենք գիտեն, բայց ենթադրությունս այդպիսին է»։

Իսկ ցանկանում են ուժո՞վ ճեղքել Հայաստանի տարածքը եւ իրենց համար միջանցք բացել, թե՞ ճնշում են գործադրում, որ ՀՀ իշխանությունները տրամադրեն միջանցքը՝ հարցրինք տրանսպորտի նախկին նախարարին։ «Այդտեղ մի քանի տարբերակ կա, հենց սկսում ես ուժ գործադրել, կա՛մ դիմադրում են, իսկ դիմադրելը շատ կարեւոր բան է, իսկ եթե չեն կարողանում դիմադրել, ապա ստիպված են զիջել։ Մենք պիտի կարողանանք դիմադրել»։ Քոչինյանին նաեւ հարցրինք՝ կարելի՞ էր կանխատեսել, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ ռազմական գործողություններ կիրականացնի։ «Ես, օրինակ, ենթադրում էի, որ կարելի էր կանխատեսել, քանի որ թե՛ Թուրքիայի կողմից, թե՛ Ադրբեջանի կողմից առաջին դեմքերի մակարդակով հռետորաբանությունն այն էր, որ անընդհատ հուշում էր՝ «ինչ կուզենք, այն էլ կանենք»։ Ինձ մոտ այդպիսի տպավորություն կար, դրա համար իրենց պետք է անընդհատ պատասխանել, որ` չէ, ինչ ուզես, չես կարող անել, որովհետեւ ես քո առաջ կանգնած եմ»,- պատասխանեց Քոչինյանը։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով՝ այն տարածքը, որտեղ կկանգնեն թուրք կամ ադրբեջանցի զինվորները, դա կհամարվի իրենցը՝ անկախ իրավաբանական հիմքերից ու ձեւակերպումներից։ «Ադրբեջանի նպատակը հայկական պետականությունը վերջնականապես ոչնչացնելը, հայոց հարցը վերջնականապես փակելն է, թուրքական երկու պետությունները, իրար ձեռք բռնած, երջանիկ ժպիտով գնում են առաջ։ Մենք ուժ կունենա՞նք այս ամենի դեմն առնելու, թե՞ ոչ, դա արդեն թող ամեն հայ իր համար որոշի՝ նաեւ իր վարքագծից ելնելով։

«Միջանցք» հասկացությունը վերջին 1 տարում այնքան շատ իմաստներ ձեռք բերեց, ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ կանգնած կլինի թուրք-ադրբեջանական զինվորը՝ անկախ այդ տարածքի իրավական բովանդակությունից, ապա կունենան թուրք-ադրբեջանական տարածք, իսկ թե դա կլինի միջանցք, թե՞ ձեւականորեն ՀՀ տարածք, ոչ մի նշանակություն չունի։ Հայաստանը կարող է դիվանագիտական անվերջ բանակցությունների մեջ խրվել, հետո՞»,- ասաց փորձագետը։ Հարցրինք՝ նկատի ունեք, որ եթե ադրբեջանցիները Հայաստանի տարածքը մինչեւ Նախիջեւան ճեղքեն, ապա դա իրե՞նց կմնա։

«Իհարկե՝ կմնա։ Եթե թույլ տվեցին, հենց այդպես էլ կմնա։ Եթե մենք ու նաեւ Ռուսաստանը՝ իր շահերից դրդված, չդիմադրեցինք կամ կորցրածը հետ չբերեցինք․․․, ինչ` Սեւ լիճն իրենց չմնա՞ց, մայիսի 12-ից ինչքա՞ն ժամանակ է անցել․․․, որոշ ժամանակ հետո հանրապետությունը կսկսի իր կենցաղային հարցերով ապրել, այդ ամենը կմոռացվի-կգնա։ Մենք պետք է մեզ պաշտպանենք, առավելագույնը մեր բախտը հիմա բերել է, որ ռուսներին էլ է ձեռնտու, որ այդ տարածքները Հայաստանին մնան, դա առավելագույնն է, դա մեր վերջին փաստարկն է: Իսկ վերջինն է, որովհետեւ մեր պետությունը չի ուզում պայքարել։ Մեր քաղաքական ղեկավարությունը վերջին պատերազմից հետո վախենում է նոր պատերազմից եւ անվերջ զիջում է: «Խաղաղության դարաշրջանի» անվան տակ նախընտրական քարոզարշավ էին անում, իսկ դա թշնամին էլ է տեսնում»,- ասաց Հակոբյանը։

Այն, որ Ադրբեջանի համար Նախիջեւանի, իսկ Նախիջեւանով էլ Թուրքիայի հետ կապը մեծ նշանակություն ունի, վկայում է նաեւ այն, որ 2017 թվականին վերջնական շահագործման հանձնվեց Կարս-Թբիլիսի-Բաքու 826 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երկաթգիծը, այժմ Ադրբեջանը ցանկանում է անհամեմատ ավելի կարճ ճանապարհով՝ ընդամենը 26 կիլոմետր ճանապարհ հաղթահարելով, հասնել Նախիջեւան։

Hraparak.am

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և այլ ավտոճանապարհներին բուք է Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել Տարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան 20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ) Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան