Ադրբեջանը Նախիջեւանում հակաահաբեկչական զինավարժություններ է անցկացնում
Hraparak.am-ը գրում է.
Ադրբեջանի ԶՈՒ Նախիջեւանի առանձնացված ընդհանուր զորատեսակային բանակում անցկացվել են հատուկ տակտիկական նշանակության զորավարժություններ, որոնց նպատակն է եղել մշակել հակաահաբեկչական գործողությունների հմտություններ։
Զորավարժությունները հսկվել են նաեւ թուրքական բանակի ներկայացուցիչների կողմից։ Ուշագրավ է այն, որ զորավարժության ընթացքում, ըստ սցենարի, հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, նպատակ ունենալով բռնել ահաբեկչական խմբավորման ղեկավարին, հայտնաբերել եւ ոչնչացնել այդ խմբավորման զինապահեստները։