Ռուսական «Պանցիր-С»-ն խոցել է Իսրայելից դեպի Սիրիա ուղղված տաս հրթիռ
Ռուսական արտադրության համալիրներից սիրիացի զինվորականներն անցյալ գիշեր ոչնչացրել են Իսրայելի կողմից արձակված հրթիռների մեծ մասը, ասել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ Վադիմ Կուլիտը։
«Ժամը 2:28-ից մինչև 02:38-ը իսրայելական F-16 մարտավարական վեց կործանիչներ Լիբանանի օդային տարածքից տասներկու կառավարվող հրթիռներով հարվածել են Սիրիայի Հոմս նահանգի թիրախներին: «Պանցիր-С»-ը տասը հրթիռ է ոչնչացրել»,- ասել է նա ճեպազրույցում։