Վարչապետը խնդրել է ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը խնդրել է իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից «կանաչների» կուսակցության՝ կառավարությունը լքելու որոշումից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ ուզում ղեկավարել մի կառավարություն, որի օրինականության մեջ կասկածելու հիմքեր կարող են լինել»,- բացատրել է նա իր որոշումը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենին, որ դեռ շահագրգռված է ղեկավարել միակուսակցական սոցիալ-դեմոկրատական կաբինետը:
«Կոալիցիոն կառավարությունը պետք է հրաժարական տա, եթե որեւէ կուսակցություն որոշի լքել կառավարությունը։ Չնայած խորհրդարանում իրավիճակը չի փոխվել, մենք պետք է նորից քվեարկենք»,- ասաց նա։
Չորեքշաբթի Շրջակա միջավայրի պահպանության կուսակցությունը (ՇՄՊԿ) հայտարարեց փոքրամասնությունների կոալիցիայից դուրս գալու մասին՝ խորհրդարանի կողմից կառավարության բյուջեի նախագծի քվեարկության ձախողման պատճառով։ Ձայների մեծամասնությամբ աջակցություն է ստացել Չափավոր կոալիցիայի, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունների եւ «Շվեդ դեմոկրատների» ընդդիմադիր նախագիծը։
Միաժամանակ խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենը նրան հանձնարարել է կառավարություն ձեւավորել ՇՄՊԿ-ի մասնակցությամբ։