Անահիտ Ավանեսյանը հայտարարություն է տարածել
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք պարտադիր է երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած ՀՀ քաղաքացու համար վեց ամիս անց կրկին պատվաստվելը, նշեց, որ կարող են պատվաստվել, բայց դա պարտադիր պահանջ չէ:
«Ոչ թե պետք է, ոչ թե կա պարտադիր պահանջ, որ քաղաքացիները 6 ամիս հետո կարող են վերապատվաստվել, ստանալ այդ խթանիչ դեղաչափը, որ այս պահին էլ իրականացվում է և քաղաքացիները դիմում են»,- ասաց նախարարը և նշեց, որ սահմանափակումներ դեռ չեն գործելու: