ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ճանապարհավերականգնողական աշխատանքների իրականացման ընթացքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Ներկա պահին անվտանգության ապահովմամբ հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետների կողմից արդեն վերականգնվել է 10 կմ ճանապարհահատված կողմերի սահմանազատման գծի երկայնքով: