Այսօր՝ 18 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՀՀ-ի համար չինական ուղղության զարգացումը պիտի լինի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից.այս իշխանությունը լրիվ այլ առաջնահերթություններ ունի, ինչը հակասում է դրան, կամ բացառում.Աբրահամյան

Ռուսաստանն ու Չինաստանը ռազմական ոլորտում համագործակցության խորացման ուղղված նոր ճանապարհային քարտեզ են նախապատրաստել, որն ուրվագծում է երկու երկրների միջև ռազմական բնագավառում նոր առաջընթացի, իրականացվելիք քայլերի մանրամասները։ Զարգացման պլանը նախատեսված է մինչև 2025 թվականի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«ՌԴ-ի ու Չինաստանի՝ ռազմական համագործակցության այս նոր մակարդակի շուրջ պայմանավորվածության գնալն առաջին հերթին պայմանավորված է Արևմուտք-ՌԴ, Արևմուտք-Չինաստան դիմակայության այս ժամանակաշրջանով, ինչը Եվրասիական տարածաշրջանում նոր անվտանգային սպառնալիքներ է առաջացնում։

Հարավային Կովկասը չի կարող անմասն մնալ աշխարհում և հատկապես ՌԴ-Արևմուտք դիմակայությամբ պայմանավորված սպառնալիքներից, որովհետև բացի անվտանգային ավանդական ռիսկերից, կրկին ակտուալ է դառնում երրորդ երկրների կողմից պատերազմ հրահրելու և ՌԴ պատասխանատվության գոտում նոր ագրեսիայի հրահրելու հարցը։

ՌԴ-ն և Չինաստանը հատկապես ռազմական բնագավառում միմյանց հետ համագործակցության, փոխլրացման հսկայական պոտենցյալ ունեն։

Մի փոքր առաջ անցնելով՝ նշեմ, որ ռազմաքաղաքական բալանսի ապահովման և արտաքին սպառնալիքներին դիմակայելու տեսանկյունից, ՌԴ-Չինաստան հարաբերությունների նոր որակի բարձրացումը չի կարող իր ուղղակի և անուղղակի ազդեցությունը չթողել նաև ՀՀ-ի վրա։

Նույնիսկ մեր նման փոքր երկրի պարագայում, Չինաստանն ունի միմյանց հետ համընկնող շահեր և առաջիկա տարիների համար, ՀՀ ցանկացած իշխանության համար չինական ուղղության զարգացումը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ (ՌԴ) ձևաչափով պետք է լինի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից։

Հայաստանի այս իշխանությունը, իհարկե, լրիվ այլ առաջնահերթություններ ունի, ինչը հակասում է կամ բացառում է Չինաստանի հետ նկարագրածս մակարդակի հարաբերություններ ստեղծելը, սակայն սա էլ ժամանակի հարց է»,- գրել է Աբրահամյանը։

Մի օր նշանակել է, մի օր էլ՝ հանելու էր, մի խառնվեք ու մի շեղվեք գլխավոր օրակարգից․ Շարմազանով ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Կրակոցներ Արարատի մարզում՝ հարսանիքի ժամանակ Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում. ՀայաՔվե Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ «Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը «Միսս Տիեզերք 2024» մրցույթում հաղթել է Դանիայի ներկայացուցիչը Կգերազանցի սովորական արևային մարտկոցներին. նոր տեխնոլոգիան ցանկացած տուն կվերածի էներգիայի գեներատորի ՌԴ-ն հրթիռների և ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ հարձակում է իրականացրել ընդդեմ Ուկրաինայի Դեպի երազանք. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի բացառիկ առաջարկը՝ երաժիշտներին և դասավանդողներին Ուկրաինայի հարցի կարգավորման տարբերակները կքննարկեմ միայն անձամբ Թրամփի հետ, այլ ոչ թե նրա թիմակիցների․ Զելենսկի ՀՀ-ն ևս 50 մլն եվրո վարկ կվերցնի Բուժհաստատության բակում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն․ ՔԿ-ն մանրամասներ է հաղորդել Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել. պատճառը հայտնի չէ Վրաստանում ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը սև ներկ է լցրել ԿԸՀ ղեկավարի վրա (տեսանյութ) Կբերի մսամթերքի գնաճի զսպման, արդյունաբերության ընդլայնման. ի՞նչ կլինի, եթե կատարվի «Հայաստանը ես եմ»-ի 11-րդ պահանջ-առաջարկը 2022թ-ից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիևին ավելի քան 180 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով Թուրքիայում ստորագրահավաք է անցկացվում Պրեմիերա. Սոֆի Մխեյան-«Մատանի» Հռոմում տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը Սպանություն՝ Երևանի Նազարբեկյան փողոցում. կրակողը սպանվածի եղբայրն է Մարտինեսը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Ռոնալդուն շարունակում բարձր արդյունավետություն ցուցադրել Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով աշխարհը գերհոգնած է ռուս-ուկրաինական հակամարտությունից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նոյեմբերի 16-ից ցանցի արդիականացման աշխատանքներ կիրականացնի փոքր Կենտրոնում ՏՏ ոլորտից շատերը բոյկոտել են կարկառուն ՔՊ-ականի ելույթը ԵՄ-ում խիստ զայրացած են Հայաստանի վերջին շրջադարձերից Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից Փաշինյանին դուրս են բերում իր կերպարից