Պուտինը և Էրդողանը դեկտեմբերի 3-ին հեռախոսազրույց կունենան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 3-ին ակնկալում է հեռախոսային բանակցություններ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց ընթացքում նա կարող է անդրադառնալ Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռիգայում, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումը։
«Մենք շփվում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի] հետ և կողմ ենք դեէսկալացիային: Վերջերս ես բանակցություններ եմ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարար Սրգեյ Լավրովի և Դմիտրի] Կուլեբայի հետ: Ուրբաթ օրը մեր նախագահը պատրաստվում է բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ»,- ասել է թուրք նախարարը՝ պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին։
Բացի այդ, Չավուշօղլուն հայտարարել է Լավրովի և Կուլեբայի հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ը։