«Սա համապետական խնդիր է, որն այսօր «կառավարության ղեկավարը» իր գրառման մեջ ներկայացրել է, որպես ձեռքբերում». Վլադիմիր Մարտիրոսյան
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Խնդիրը նրանում չէ ,որ Վանաձորի ՔՊ քաղաքապետի թեկնածուն, նույնիսկ իր թաղամասում է պարտվել, խնդիրը նրանում է, որ բակի մակարդակով պարտվողը առհասարակ կարող Լոռվա մարզպետ լինել:
Սա համապետական խնդիր է, որն այսօր «կառավարության ղեկավարը» իր գրառման մեջ ներկայացրել է, որպես ձեռքբերում: Իբր «արտաքին անվտանգային մարտահրավերներով» զբաղվողին պետք է հուշել, որ նախ իշխանության համար ՏԻՄ ընտրությունները իր և իր թիմի քաղաքական լեգիտիմության չափման լավագույն ցուցիչն են, այլ ոչ թե ժողովրդավարության մակարդակի չափորոշիչ և «ժանգոտ դեմոկրատ» երևալու առիթ:
Քաղաքական շահ ունեցողները ՏԻՄ ընտրությունները դիտարկում են քաղաքական և որպես քաղաքական ուժերի բալանսի ցուցիչ, բայց այդպես չեն մտածում և մերժում են քաղաքական կոմպոնենտը հենց այդ ընտրություններում առաջադրվողները, հաղթողները, պարտվողները, ընտրության գնացողներն ու չգնացողները: Խնդիրը նաև նրանում է, որ դա նաև ընդիմադիր ուժի քաղաքական պոտենցիալի ցուցիչ է: Սա ապացուցվում է ՏԻՄ ընտրության թեկնածուների իրենց ազգանուններով դաշինքներ ստեղծելու շքերթով և այն մաքսիմալ ապաքաղաքական ցույց տալով:
Այս քաղաքական գործընթացը ապացուցում է նաև, որ անրաժեշտ է մտածել մեծամասնական ներկայացուցչության ինստիտուտը քաղաքական համակարգ վերադարձնելու մասին, քանի որ սուպերքաղաքականացումն ու կուսակցականացումը ՏԻՄ-ը օրգանապես վանում և օտարում է իրենից ընտրությունների ժամանակ, որն էլ իր հերթին հանգեցնում է ՏԻՄ-ի օտարմանը դեռ կայացման փուլ անցնող կուսակցական և քաղաքական համակարգից՝ այդ գործընթացը տանելով դեպի ստվեր:
Սա նաև քաղաքական սերնդափոխության և ՏԻՄ-ում արձանագրած success story-ին համապետական մակարդակում առողջ քաղաքական ամբիցիայով դրսևորելու խթան է, առանց հին կամ նոր քաղաքական կուսակցությունների սխալների կամ հաջողությունների բեռը պարտադրաբար իրենց վերագրելու:
P.S. Այս ընտրությունները իհարկե չեն ստիպի իշխանություն կրող «հնամաշ նորերին» վերանայեն իրենց «հպարտամտությունը», որը վերածվել է քաղաքական ժուլիկության և իր հերթին համեմված է պնդաճակատ բթամտությամբ, սակայն մենք այլևս պետք է երկրորդական դարձնենք կուսակցա-քաղաքական շահը ամրացնելով քայքայված քաղաքական համակարգի և պետական շահի դիրքերը: