Այսօր՝ 28 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Այս իշխանությունների կողմից «բանակցվող» ոչ մի լուծում հայանպաստ արդյունք չի ունենում»․ Էլիզաբեթ Պետրոսյան

Past.am-ի զրուցակիցն է «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ նախագահ, PARA TV-ի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը․

Կոմունիկացիաների ապաշրջափակման քննարկվող հարցերն առաջիններից մեկն առնչվելու են Սյունիքին: Ինչպե՞ս են Սյունիքում վերաբերում առկա գործընթացներին:

Բազմիցս առիթ ունեցել ենք համոզվելու, որ այս իշխանությունների կողմից «բանակցվող» ոչ մի լուծում հայանպաստ արդյունք չի ունենում: Հետևաբար, դժվար է ակնկալել, որ որևէ դրական արդյունք կամ մեզ համար նպաստավոր ելք են ունենալու նաև ապաշրջափակման գործընթացները: Իհարկե, ապաշրջափակումը, կտրված մյուս հարցերից, շատ կարևոր է երկրի համար: Բայց լուրջ հարց է, թե որքանով է այս իշխանությունն ընդունակ հաշվարկել ապաշրջափակումից առաջացող ռիսկերն ու կառավարել դրանք:

Մենք արդեն տեսնում ենք, որ առանց դելիմիտիցիայի և դեմարկացիայի գործընթացի Ադրբեջանին են հանձնվել տարածքներ՝ ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, որոնց հետևանքով այսօր Սյունիքի մի շարք գյուղեր շրջափակման մեջ են հայտնվել, իսկ իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքային ճանապարհներն էլ լիարժեք չեն լուծում հարցը: Այս տրամաբանության ներքո չի բացառվում, որ կոմունիկացիաների բացման հետևանքով էլ նոր խնդիրներ առաջանան Սյունիքի բնակիչների համար, եթե Փաշինյանը շարունակի կատարել Ալիևի պահանջները:

Բնական է, որ բնակչության շրջանում ևս, հաշվի առնելով առկա փորձը, կան լուրջ մտահոգություններ և մտավախություններ:

Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ խոսեց Սյունիքի բնակչության կրճատման մասին: Որքանո՞վ են առկա անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները Սյունիքի հայաթափման ռիսկեր ստեղծում: Ինչպե՞ս եք տեսնում դրա դեմ պայքարի ճանապարհը:

Այն պարագայում, երբ ադրբեջանական զորքը մտնում է հայկական գյուղեր, փակում ճանապարհներ, իսկ քաղաքացին չի զգում, որ երկրի իշխանությունը պայքարում է դրա դեմ կամ փորձում է պաշտպանել իրեն, բնական է, որ արտագաղթի տեմպերը կմեծանան: Ադրբեջանն, իր հերթին, ամեն ինչ անում է և անելու է Սյունիքը հայաթափելու համար: Սյունեցուն այսօր փորձում են ահաբեկել և՛ զենքով, և՛ հոգեբանորեն: Իհարկե, սյունեցին վախեցող տեսակ չէ: Բայց անհատը, քաղաքացին, համայնքը երկար դիմադրել չի կարող առանց պետության աջակցության, կամ ավելի վատ՝ տեսնելով, որ իշխանությունը ոչ թե իրենց, այլ Ադրբեջանի շահն է առաջ մղում, արյունով պահած տարածքը բանավոր պայմանավորվածությամբ թշնամուն է տալիս, իր գյուղը սկսում ադրբեջանական անուններով կոչել, կամ էլ Սյունիքը սկսում համարյա «դժբախտ ու դժգույն» անվանել: Բնական է, որ այսպես շարունակվելու պարագայում իսկապես Սյունիքի հայաթափման ռիսկի առաջ ենք կանգնելու:

Դրա դեմ պետք է պայքարել առաջին հերթին մեր երկրի պետականության շունչը վերականգնելով, մեր սահմանները պաշտպանելով, ոչ թե նահանջի հրամաններ տալով: Պարտված ու շարունակաբար պարտվող իշխանությունը պետք է հեռանա, փոխարենը պետք է գա իշխանություն, որը կկանգնի ժողովրդի մեջքին և միասնական ուժերով դուրս կմղի թշնամուն մեր տարածքից, կպաշտպանի իր քաղաքացու անվտանգությունն ու կստիպի թշնամուն հաշվի նստել մեր հետ՝ առաջին հերթին՝ բանակցային սեղանի շուրջ:

Այսօր խոսվում է «խաղաղության դարաշրջան բացելու» մասին: Ներկայիս իրավիճակում դրա նախադրյալները տեսնու՞մ եք:

Խաղաղություն բոլորս ենք ցանկանում, բայց դժվար է խաղաղության դարաշրջանի մասին խոսել, երբ թշնամու զորքը քո երկրի տարածքում է, երբ շարունակաբար ռազմական բախումներ են տեղի ունենում, երբ ոչ միայն գերիները չեն վերադարձվում, այլ մեր տղաները շարունակում են գերեվարվել, սպառնալիքներ են հնչում և քո երկրին փորձում են զիջումներ պարտադրել: Ես այդպես չեմ պատկերացնում խաղաղության դարաշրջանը:

Խաղաղության դարաշրջան միակողմանի չեն բացում, դրա համար պետք է բոլոր կողմերի ցանկությունը: Իսկ այսօր Ադրբեջանից ու Թուրքիայից նման ցանկություն ես չեմ տեսնում: Առավել ևս Փաշինյանի օրոք խաղաղության դարաշրջան բացելու խոստումը ավելի շատ վերջնականապես Հայաստանը Թուրքիային ու Ադրբեջանին զոհաբերելու սպառնալիքի է նման:

Իհարկե, մենք ուզում ենք խաղաղություն, բայց արժանապատիվ ու երկարաժամկետ խաղաղություն ենք ուզում: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեր անվտանգությունը երաշխավորված կլինի, իսկ Արցախի ժողովրդի՝ իր երկրում իր ճակատագիրը որոշելու իրավունքը հարգված ու աշխարհի կողմից ճանաչված:

Պատերազմից առաջ էլ էին Փաշինյանն ու իր թիմը խոսում խաղաղությունից, Ադրբեջանի հանրության հետ շփվելուց և այլն: Տեսանք՝ ինչի հանգեցրեց այդ ամենը:

Եվ ընդհանրապես՝ ինչպես կարող ենք խոսել խաղաղության դարաշրջանից, քանի դեռ լուծված չէ Արցախյան հիմնահարցը:

Իսկ կարծում եք այսօր կա՞ն նախադրյալներ Արցախյան հիմնահարցի կարգավորման համար:

Ցավոք, Փաշինյանի օրոք Ադրբեջանը հասել է ավելիին, քան կարող էր ձգտել կամ երազել այս 30 տարիների ընթացքում: Այսօր Արցախը ըստ էության իզոլացված է աշխարհից՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, տարբեր երկրներից լրագրողները, նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Արցախ այցելելու հետ կապված խնդիրներ ունեն: Ասեմ ավելին, նույնիսկ Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց դեռ ոչ մի անգամ չի այցելել Արցախ, իսկ միակ բարձրաստիճան պաշտոնյային, ով այցելել էր, շտապ հեռացրեց պաշտոնից: Միջնորդների հայտարարություններն էլ, այդ թվում՝ համանախագահ երկրների արտգործնախարարների վերջին հայտարարությունը, վկայում են, որ Արդբեջանի մոտեցումներն ավելի ու ավելի ընկալելի են դառնում միջազգային հանրության համար:

Փաշինյանն իր պատկերացմամբ հասել է իր երազանքին՝ ազատվել է Արցախյան հիմնախնդրից՝ Արցախի ճակատագիրը թողնելով ռուս խաղաղապահների հույսին:

Սա անընդունելի ու զարհուրելի է: Արցախի անկախությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի: Հադրութը, Շուշին, այլ օկուպացված բնակավայրերը պետք է վերադարձվեն արցախցուն: Արցախցին պետք է ազատ ու արժանապատիվ ապրի իր երկրում, իր հողի վրա, նրա հիմնարար իրավունքները պետք է պաշտպանված լինեն:

Պատերազմն ու դրանից մեկ տարի անց ստեղծված իրավիճակը ցույց տվեցին, թե որքան կեղծ էր թեզը, թե Արցախից ու Արցախյան հիմնախնդրից հրաժարվելով կարելի է զարգացում և բարեկեցություն ապահովել Հայաստանին: Բոլորս տեսնում ենք պատերազմից հետո Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը, պարբերաբար կրկնվող սրացումները, Հայաստանի սուվերեն տարածքում թշնամու զորքի առկայությունը, խոսեցինք Սյունիքում առկա պատկերից: Այս ամենը լավագույն կերպով ապացուցում է, որքան կեղծ էին այդ «արժեքները»:

Զրուցեց Անի Սարգսյանը։

Եվրախորհրդարանը կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել Տարադրամի փոխարժեքները` նոյեմբերի 28-ին Մենք մերժում ենք Փաշինյանի անհայրենիքությունը. Մենուա Սողոմոնյան Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան 20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ) Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը