Հայ դիրքապահների ձերբակալած Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից դեկտեմբերի 18-ին ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։