ՉԼ․ «Այաքս» - «Տոտենհեմ»․ Մեկնարկային կազմերը
Հայտնի են Ամստերդամի «Այաքսի» եւ Լոնդոնի «Տոտենհեմի» մեկնարկային կազմերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում, որը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
«Այաքս»․ Օնանա, Դե Լիգտ, Տալյաֆիկո, Բլինդ, Մազրաուի, Դե Յոնգ, Շյոնե, Վան Դե Բեկ, Ներես, Տադիչ, Զիեշ։
«Տոտենհեմ»․ Լյորիս, Տրիպյե, Ալդերվեյրելդ, Վերտոնգեն, Ռոուզ, Սիսոկո, Վանյամա, Ալի, Էրիկսեն, Մոուրա, Սոն։
Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է «Այաքսը»։
Այս զույգի հաղթողը հունիսի 1-ին Մադրիդում կայանալիք եզրափակիչում կմրցի անգլիական «Լիվերպուլի» հետ, որը պայքարից դուրս է թողել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային»։