Business Communication Trends մարաթոնը համախմբել է մասնակիցների ավելի քան 15 երկրներից
«Բիզնես հաղորդակցության միտումները» կրթական և գործնական մարաթոնին միացել են ԱՊՀ-i և Եվրոպայի ավելի քան 15 երկրների մասնակիցներ։ Չորս օրվա ընթացքում ուսանողները, երիտասարդ մասնագետները և ստարտափերները, ովքեր օգտագործում են ռուսերենը կրթական և բիզնես հաղորդակցության մեջ, մասնակցել են 20 ժամյա օգտակար կուրսի՝ հաղորդակցման հմտությունները զարգացնելու համար։
Մարաթոնի ծրագիրը ներառել է տարբեր ձևաչափերով (դասախոսություններ, վարպետության դասեր, սեմինարներ) բիզնես հաղորդակցության մի շարք գործնական վարժություններ և ուսումնասիրություներ՝ տարբեր երկրների գործարար հաղորդակցության ոլորտի փորձագետների ներգրավմամբ: Ընդհանուր առմամբ անցկացվել է 19 միջոցառում՝ 21 բանախոսների մասնակցությամբ։
Մարաթոնն անցկացվել է խառը հեռավար ձևաչափով։ Մարաթոնի յուրաքանչյուր օրվա ընթացքում տեղի են ունեցել մի քանի միջոցառումներ, որոնց ընթացքում մոսկովյան ստուդիայում հաղորդավարի հետ կապ են հաստատել այլ երկրների խոսնակներ։ Բոլոր միջոցառումները հեռարձակվել են ուղիղ եթերում, մարաթոնի մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև հարցեր ուղղել փորձագետներին։ Օնլայն հարթակի միջոցով տարբեր երկրների ներկայացուցիչներ փոխանակվել են տպավորություններով, քննարկումներ ծավալել, պայմանավորվել համագործակցության և գործընկերության նախագծերի շուրջ: