Թրամփը Չինաստանին մեղադրել է առեւտրային գործարքը տապալելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը առեւտրային բանակցությունների ժամանակ «գործարքը տապալել» է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նրանք տապալել են գործարքը: Նրանք չեն կարող այդպես վարվել: Անպես որ, պատասխան կտան: Մենք մաքսատուրքերը կբարձրացնենք... եւ չենք նահանջի»,- ասել է նա Ֆլորիդայում իր կողմնակիցներին:
Թրամփը հաստատել է, որ հինգշաբթի Վաշինգտոն կժամանի Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած կիրակի խոստացել էր, որ մայիսի 10-ին 10 եւ 25 տոկոսով կբարձրացնի չինական մի շարք ապրանքների մաքսատուրքը եւ չէր բացառել այլ ապրանքների դեմ խոչընդոտներ մտցնելը:
Ամերիկյան կողմի հայտարարություններից հետո լրատվամիջոցներում մտավախություն էին հայտնել, որ Պեկինը կարող է չեղարկել Վաշինգտոնում կայանալիք առաջիկա առեւտրային բանակցությունները, սակայն երեքշաբթի Չինաստանի առեւտրի նախարարությունը հայտնել էր, որ չնայած Թրամփի սպառնալիքներին, Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն մայիսի 9-10-ը կայցելի Վաշինգտոն՝ խորհրդակցությունները շարունակելու համար: