Ռուբլին աճել է, դոլարը՝ նվազել. ԿԲ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 13-ին, կազմել է 480.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.66 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.46 դրամ (աճել է 4.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 660.47 դրամ (աճել է 4.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.44 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Արծաթ՝ 351.62 դրամ, ոսկի՝ 28,157.1 դրամ, պլատին՝ 15,180.78 դրամ: