Չի եղել որոշված ասուլիս,որը դարձել է հարցազրույց. Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Չի եղել որոշված ասուլիս,որը դարձել է հարցազրույց։
Եղել է հանրությանը տեղեկացնելու խնդիր եւ լավագույն ձեւաչափն ընտրվել է հարցազրույցը։
Այսօր աչքովս ընկավ մի լուր,որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի գալիք հարցազրույցին։Բնական եմ համարում այն ,որ մեծ ուշադրություն կա ՀՀ երրորդ նախագահի հարցազրույցի հանդեպ եւ նորմալ եմ վերաբերվում նման արտահոսքերին։
Բայց մի կարեւոր ճշգրտում։
Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից չի եղել որոշում ասուլիս հրավիրելու։
Սերժ Սարգսյանը չի մտկափոխվել։
Մենք պետք է տեղեկացնենք հանրությանը կարեւոր խնդիրների եւ մասնավորապես Արցախյան հիմնահարցի վերաբերյալ մանրամասն եւ համապարփակ:
Ուստի ,հաշվի առնելով այս ամենը,որոշում է կայացվել հանրային լրատվական տեղեկացման ձեւերից ընտրել հարցազրույցի ձեւաչափը,ինչը հնարավորություն կտա ամբողջապես ներկայացնել խնդիրը մեր հանրությանը։