Փորձագետները չեն ակնկալում, որ Covid-ը լիովին կվերանա մեր կյանքից. Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Նոյեմբերին հայտնվեց կորոնավիրուսային նոր տարբերակ, որը տարածվում էր նախկինում չտեսնված տեմպերով:
Սակայն ամիսներ անց մտահոգություները փոխվեցին:
Օմիկրոն տարբերակի սրությունը նախորդ տարբերակներից անհամեմատ թույլ է: Գիտական համայնքի զգուշավոր լավատեսությունը հանգում է նրան, որ Օմիկրոնը կարող է լինել համաճարակի վերջին <<գործողությունը>>: Շատերը կանխատեսում էին, որ Դելտային կհաջորդի ավելի չարաբաստիկ մուտացիա, բայց աշխարհը, ի վերջո, ստացավ գերիշխող շտամ, որը հեշտությամբ տարածվում է չառաջացնելով նույն աստիճանի հոսպիտալացումներ, ծանր հիվանդություններ և մահեր, ինչ նախորդ տարբերակները:
Սա իհարկե չի բացառում, որ Օմիկրոնին կարող են հաջորդել ավելի վտանգավոր տարբերակներ, որոնք անսպասելիորեն կարող են երկարաձգել համաճարակի ընթացքը: Այդ մուտացիաները առավել հնարավոր են այն երկրներում որտեղ պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշները ցածր են:
Սակայն արևմուտքում, որտեղ հարնային իմունիտետը բարձր է վիրուսը կարող է քայլել դեպի էնդեմիկ վիճակ, իսկ հեռանկարում դառնալ ինչպես հարբուխը և մրսացությունը:
Ճիշտ է, էնդեմիկ հիվանդությունը մշտական առկայություն ունի բնակչության մեջ, բայց չի ազդում տագնապալի մեծ թվով մարդկանց վրա և չի խանգարում հասարակությանը, ինչպես սովորաբար երևում է համաճարակի ժամանակ:
Փորձագետները չեն ակնկալում, որ Covid-ը լիովին կվերանա մեր կյանքից:
Փոխարենը, այն ի վերջո կհասնի մի քանի այլ հիվանդությունների նման մի շրջանի, որտեղ մարդկանց մեծամասնությունը կվարակվի մանկության տարիներին, հնարավոր է մի քանի անգամ, և կստեղծի իմունիտետ: