Այսօր՝ 28 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ադրբեջանցիները ոչխարները չվերադարձնելու նոր պատճառ են գտել

Հունվարի 13-ին Սյունիքի Տեղ համայնքի բնակիչ, հովիվ Սուրիկ Մաթեւոսյանին ադրբեջանցիները գերի տարան եւ նույն օրը՝ ուշ երեկոյան, ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձրին։ Սակայն ադրբեջանցիները նրա հետ տարել էին նաեւ մոտ 350 գլուխ ոչխար, եւ մինչ օրս հակառակորդ կողմը հրաժարվում է վերադարձնել հովվի ոչխարները։

Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը մեզ տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը ոչխարները չվերադարձնելու նոր պատճառաբանություն է բերում։ «Հիմա էլ ասում են, թե ձեր հովվին բաց թողնելիս ինքը գրություն է տվել մեզ, որ մեր հետ ոչ մի պարտք ու պահանջ չունի, ոչ մի ոչխար իր հետ սահման չի հատել։ Մենք էլ կանչել ենք հովվին, հարցրել ենք՝ նման բան գրե՞լ ես, ասել է՝ չէ, միայն ասել եմ, որ իրենցից դժգոհություն չունեմ, վատ չեն վարվել հետս։ Դե, դեռ ռուսական կողմի հետ բանակցում ենք, էլի, տեսնենք։ Թուրքի դիվանագիտությունը չգիտե՞ք՝ ամեն ինչ կհնարեն, բայց մենք նկարներն էլ ենք տրամադրել ռուսական կողմին, որտեղ երեւում է, որ հովվին ոչխարների հետ են տարել։ Եթե ոչխարները չբերենք, կարելի է ասել, որ էդ մարդն իր ամբողջ կյանքի ստեղծածը կորցրեց։ Հոտն իր անձնական ունեցվածքն էր, գյուղինը չէր»,- ասաց Տեղի համայնքապետը։

Իսկ 53-ամյա հովվի սիրտը պայթում է։ Վերադարձած օրվանից տեղը չի գտնում։ «Էլ ապրելու իմաստ չեմ տեսնում, 20-ից ավել գառ կա, արդեն 5-ը  սատկել է, առանց մոր ո՞նց պիտի մնան, մենակ կաթ են ուտում, ո՛չ խոտ, ո՛չ էլ ուրիշ բան, օրական գառներ են, բոլորն էլ սատկելու են, մի քանի օրից բան չի մնա, անասնագոմս դիականոց կդառնա։ Տունս, ընտանիքս դրանով էի պահում․․․ Որ ասում են՝ ոչխար չկա, բա ես խելագա՞ր էի, մենակ էնդեղ ի՞նչ էի անում․․․»,- դառնացած ասաց մեզ հովիվը։ Մեր հարցին՝ եթե չհաջողվի ոչխարները վերադարձնել, հովվի վիճակը թեթեւացնելու համար ի՞նչ է արվելու, Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը պատասխանեց․ «Եթե չկարողացանք վերադարձնել, պետք է արդեն մտածենք որեւէ կերպ փոխհատուցելու մասին՝ մարզպետարանի կամ այլ կառույցների միջոցով»։

Հայտնի է` ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին «Մարտի 1»-ի գործով Հունգարիայում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը` Բուդապեշտ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Երկրաշարժ՝ Թուրքիայում «Օրեշնիկի» զանգվածային կիրառման դեպքում հարվածի հզորությունը համադրելի կլինի միջուկային զենքի հետ. Պուտին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղով. Shamshyan Որքան մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպանին Իսրայելը «անվտանգության գոտի» է ստեղծում Լիբանանում Ջուր չի լինելու Երևանում և մարզերում Վաղը Երևանի ժամանակով 12:00-ից ֆեյսբուքյան իմ էջում ուղիղ եթերի ռեժիմով կարող եք հետևել Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի աշխատանքներին Փաշինյանը փորձում է լուծարել հայոց պետությունը․ Հովհաննես Իշխանյան 20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով Ավստրալիան գործարկել է ճկուն պերովսկիտային արևային վահանակների փորձնական արտադրություն Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ) Հայտնում եմ, որ այդ մեքենաներն ու դեպքը իմ և իմ ընտանիքի անդամների հետ որևէ կապ չունեն․ Արմեն Փամբուխչյան Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Վստահության և թևաթափության կախարդական փակ շղթան մեզանում. Մհեր Ավետիսյան «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց